01.09.2011 | 
Քաղաքականություն, Հասարակություն
ԵՊՀ-ՀԱՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՍԵՐՄԵՐԸ
ԵՊՀ-ՀԱՀ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՍԵՐՄԵՐԸ
Երեկ ԵՊՀ-ն հյուրընկալել էր Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահ Բրյուս Բողոսյանին:

Հայաստանի ամերիկյան եւ Երեւանի պետական համալսարանները վերջին մի քանի տարիների ընթացքում ունեցել են համագործակցության մի քանի համատեղ նախագծեր: Իսկ պարոն Բողոսյանի այս այցը ԵՊՀ հետագա համագործակցության ակնկալիքներ ուներ: Քանի որ ԵՊՀ տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական հետազոտական (ՏՏԿՀ) կենտրոնում ուսուցումը նաեւ անգլերեն է, ՀԱՀ-ի հետ հետագա համագործակցության շրջանակներում ՀԱՀ ուսանողները կարող են կենտրոնում մասնակցել դասընթացների, որոնց ընթացքում ստացած կրեդիտները կհաշվարկվեն իրենց համալսարանում: Համագործակցության մյուս հնարավոր տարբերակը համատեղ միջոցառումների կազմակերպումն է: Դրանցից մեկն (դասախոսության տեսքով) արդեն նախատեսվում է հոկտեմբերին:

 

Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ այս միջոցառման բուն իմաստը կլինի ոչ թե դասախոսությունը, այլ թեմայով հետաքրքրված մարդկանց համատեղ մտքերը, նրանց եւ բուհերի միջեւ հետագա համագործակցությունը: Բրյուս Բողոսյանին ներկայացվեցին համալսարանի վերջին տարիների ձեռքբերումները, համագործակցության փորձը տարբեր երկրների համալսարանների հետ: ՏՏԿՀ կենտրոնի տնօրեն Սամվել Շուքուրյանը պատմեց կենտրոնի գործունեության մասին` սկսած հիմնադրման օրվանից, խոսեց նաեւ հետագա անելիքների եւ հիմնական նպատակների մասին: Ինչպես նշեց Բրյուս Բողոսյանը, մեծ է երկու բուհերի համագործակցության հնարավորությունները. «Մենք կարող ենք համագործակցել ե՛ւ հետազոտական, ե՛ւ դասավանդման ծրագրերով, եւ դա երկու համալսարանների համար էլ զարգացման միտում է ենթադրում»:

Այլ նորություններ
ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԵՊՀ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Այսօր ԵՊՀ-ում տարբեր ֆակուլտետների ուսանողների հետ հանդիպեց Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը:
ԵՊՀ-Ն ՈՒ ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՏՐՈՄՍՈ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ԵՆ ՍՏՈՐԱԳՐԵԼ
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ընդունեց Նորվեգիայի արկտիկական համալսարանից (Տրոմսո) ժամանած պատվիրակությանը: