20.03.2013 | 
Կրթություն
ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅՈՒՄ ՀԱՍՏԱՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Այսօր ԵՊՀ-ում անցկացվեց «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության տեսական և պրակտիկ կողմերը» խորագրով սեմինար-դասընթաց:

Այն կազմակերպել էր ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնը «Օրանժ Արմենիա» հիմնադրամի հետ համագործակցության շրջանակներում: Սեմինարին մասնակցում էին համալսարանի տարբեր ֆակուլտետների ուսանողներ:


Բանախոսը «Օրանժ Արմենիա» հիմնադրամի գլխավոր քարտուղար Նազարեթ Սեֆերյանն էր: Նա խոսեց կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մասին, պատմեց, թե Հայաստանում երբ է տերմինը կիրառության մեջ մտել և ինչպես է կիրառվում իրենց կազմակերպությունում:


Նշենք, որ ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնած սեմինարների շարքը մեկնարկել է դեռևս այս տարվա փետրվար ամսին և կտևի մինչև ապրիլ: Դրա շրջանակներում տեղի են ունենում նաև հանդիպումներ ուսանողների հետ: Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի փոխտնօրեն Կարինե Նազարյանը նշեց, որ սա կենտրոնի նախաձեռնած հերթական միջոցառումն է, որի նպատակն է օգնել ուսանողներին աշխատաշուկայում հաստատվելու հարցում:


«Սեմինարների ուղղվածություները տարբեր են լինում: Դրանք հիմնականում նպաստելու են ուսանողների ընդհանուր և մասնագիտական հմտությունների զարգացմանը, իսկ հանդիպումների ընթացքում փորձելու ենք հասկանալ` ինչ պահանջներ ունեն ուսանողները, ինչքանով են գոհ առաջարկվող ծրագրերի որակից և այլն: Հարցումների միջոցով էլ հետազոտություն կանենք, որը կբացահայտի թերություններն ու աշխատանքային ուղղությունները»,- ասում է Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը:

Այլ նորություններ
ՔՆՆԱՐԿԵԼ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ԽԹԱՆԵԼ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ. ԵՌՕՐՅԱ ԴՊՐՈՑ՝ ԴԻԼԻՋԱՆՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի, ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի և «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի համատեղ նախաձեռնությամբ հոկտեմբերի 11-13-ը Դիլիջան քաղաքում կազմակերպվել է արդեն ավանդական դարձած «Փախստականների իրավունք» խորագրով 9-րդ դպրոցը:
«ՆՊԱՏԱԿԸ ՏԵՍԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԾԵԼՆ Է»․ ՏՆՏԵՍԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ ԵՐԵՎԱՆԻ «ԱՐԱՐԱՏ» ԿՈՆՅԱԿԻ-ԳԻՆՈՒ-ՕՂՈՒ ԿՈՄԲԻՆԱՏ
Արդեն չորրորդ տարին է, ինչ ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի կառավարման և գործարարության ամբիոնը նախաձեռնում է արտալսարանային դասեր, որոնք, տեսական գիտելիքներից բացի, նաև գործնական հմտություններ ձեռքբերելու հնարավորություն են տալիս: Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներն այսօր նմանօրինակ դաս են ունեցել Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատում: