10.10.2007 | 
Գիտություն
ԳՐՔԻ ԾՆՈՒՆԴԸ ՄԵԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Է
ԳՐՔԻ ԾՆՈՒՆԴԸ ՄԵԾ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆ Է
«Գրքի ծնունդը մեծ իրադարձություն է, իսկ հոգեբանությանը վերաբերվող գրքինը` առավել եւս»,- ասաց հայտնի հոգեբան Սեդրակ Սեդրակյանը:

ԵՊՀ-ում տեղի ունեցավ ՙ«Հոգեթերապիայի հիմունքներ» դասագրքի շնորհանդեսը, որի հեղինակն է ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Գայանե Շահվերդյանը: 

Դասագիրքը գրվել է երկու տարի առաջ, սակայն տպագրությունը հետաձգվել է, քանի որ այն մասնակցել է ՌԴ Կրթության նախարարության կողմից իրականացվող մրցույթին եւ ընդգրկվել է 300 լավագույն գրքերի շարքում:

Ըստ հեղինակի այս գրքի յուրահատկությունն այն է, որ, ի տարբերություն այլ դասագրքերի, այստեղ ներկայացված են ոչ միայն հոգեթերապիայի տեխնիկան, այլև հիմունքները:

Դասագիրքը գրված է ռուսերեն լեզվով և տպագրվել է «Պիտեր» հրատարակչությունում:

Այլ նորություններ
«ԳԵՐՄԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՄԲԻՈՆՈՒՄ ԱՄՐԱՊՆԴՎԵԼՈՒՑ ՀԵՏՈ ԻՄ ՆՊԱՏԱԿԸ ՄԻՇՏ ԵՂԵԼ Է ՕՏԱՐԱԽՈՍ ԱՇԽԱՐՀԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼ ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒՆ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ, ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ». ԴՈՐԱ ՍԱՔԱՅԱՆ
Կանադայի Մոնրեալ քաղաքի ՄակԳիլ համալսարանի գերմանագիտական ամբիոնի ցկյանս պրոֆեսոր, ԵՊՀ պատվավոր դոկտոր, գերմանագետ և հայագետ Դորա Սաքայանը, ԵՊՀ 100-ամյակի կապակցությամբ հրավիրվելով Հայաստան, առիթը բաց չի թողել մեկնելուց առաջ լինելու Մայր բուհում ու իր հրատարակած վերջին գիրքը՝ «2500 proverbes arméniens traduits en français» («2.500 հայկական առածներ՝ ֆրանսերեն թարգմանությամբ»), ինչպես նաև այդ գրքի նախապես լույս տեսած անգլերեն տարբերակը նվիրելու Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանին:
ԱՐՏԵՄ ՕԳԱՆՈՎԸ ԵՎ ԱՌՆԱԿ ԴԱԼԱԼՅԱՆԸ ԵՊՀ-ՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԵԿԵԼ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի («Fast») կողմից կազմակերպված Գլոբալ նորարական ֆորումի («GIF») շրջանակում ԵՊՀ-ում այսօր դասախոսություններով հանդես են եկել ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի պրոֆեսոր Արտեմ Օգանովն ու Փարիզի վիճակագրության և տնտեսագիտության կառավարման ազգային դպրոցի պրոֆեսոր Առնակ Դալալյանը: