28.11.2008 | 
Հասարակություն
ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է
ՎԵՐԸՆՏՐՎԵԼ Է
Աիդա Իսկոյանը կշարունակի անդամակցել Էկոլոգիական իրավունքի միջազգային խորհրդին:

Օրերս ԵՊՀ էկոլոգիական իրավունքի կենտրոնի տնօրեն, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դոցենտ Աիդա Իսկոյանը ստացել է վավերագիրն այն մասին, որ վերընտրվել է Էկոլոգիական իրավունքի միջազգային խորհրդի անդամ:

Աիդա Իսկոյանը առաջին անգամ միջազգային խորհրդի անդամ էր ընտրվել 2006-ին: Անդամակցության ժամկետը երկու տարի է, ուստի համագործակցությունը կշարունակվի առնվազն եւս երկու տարի:

1969 թ-ից գործող խորհրդի անդամների թիվը սահմանափակ չէ, սակայն անդամակցության համար պարտադիր են մի շարք նախապայմաններ, որոնց թվում հատկապես կարեւորվում են երկրի էկոլոգիական օրենսդրության զարգացման գործում ունեցած ներդրումը, հասարակական եւ ուսումնական ակտիվ գործունեությունը:

Համագործակցությունը հեռակա է: Խորհրդի անդամը պարբերաբար ոլորտը ներկայացնող նյութեր է տրամադրում խորհրդին, իսկ կազմակերպությունն էլ իր կողմից ուսումնասիրում է երկրի օրենսդրական դաշտի զարգացման ընթացքը: 

Աիդա Իսկոյանի խոսքերով` վերընտրվելու հանգամանքը խոսում է ոչ միայն իր արդյունավետ գործունեության, այլեւ մեր երկրում արձանագրվող բարեփոխումների մասին:

«Տարածաշրջանում միայն ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում է լիարժեք դասավանդվում էկոլոգիական իրավունք, ու զարմանալի չէ, որ միջազգային խորհրդի կազմում տարածաշրջանից այլ ներկայացուցիչներ չկան»,- ասում է Աիդա Իսկոյանը եւ նշում, որ ակտիվ գործունեության լավագույն ապացույցն Էկոլոգիական իրավունքի կենտրոնի բացումն է ԵՊՀ-ում:

Կենտրոնի տնօրենը նշում է, որ ոլորտում իրականացվող դրական տեղաշարժն ակնհայտ է: Անհամեմատ շատացած էկոլոգիական բողոքներն անգամ խոսում են առաջընթացի մասին:
«Եթե բողոքում են, ուրեմն գիտեն իրենց իրավունքների մասին, իսկ իրավագիտակցությունը բարեփոխումների հասնելու կարեւոր նախապայմաններից է»,- վստահ է Աիդա Իսկոյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ Է ԹԵԿՆԱԾՈՒԱԿԱՆ ԱՏԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Այս տարի Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետը դիմել է ՀՀ բարձրագույն որակավորման կոմիտե և ստացել թույլտվություն հոգեբանության մասնագիտական խորհուրդ ձևավորել և անցկացնել թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություններ ԺԹ.00.01 մասնագիտությամբ:
«#ԱՐԻ՛ PR». «ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐ» ՄԱԳԻՍՏՐՈՍԱԿԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է «ZOOM» ՀԱՐԹԱԿՈՒՄ
Տեղի է ունեցել «#Արի՛ PR». «Հասարակայնության հետ կապեր (PR)» մագիստրոսական ծրագիրը ներկայացնելու նպատակով կազմակերպված ամենամյա հանդիպումը: Այս տարի «արտակարգ» հանդիպման շրջանակում «Zoom» հարթակում հավաքվել են ծրագրի դասախոսները, շրջանավարտները, ուսանողներն ու ծրագրով հետաքրքրվող ապագա դիմորդներն ինչպես ԵՊՀ սոցիոլոգիայի, այնպես էլ այլ ֆակուլտետներից և բուհերից: