23.06.2020 | 
Հասարակություն
«ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ԹԵԿՈՒԶ ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՊՀ-ԻՆ՝ ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ԻՄ ՖԱԿՈՒԼՏԵՏԻՆ, ՈՐԸ ՄԵԾ ԱՎԱՆԴ Է ՈՒՆԵՑԵԼ ԻՄ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ, ՆՎԻՐԵԼՈՒ ԻՄ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐԸ ». ԳՐԻՇԱ ՂԱՐԻԲՅԱՆ
«ԵՍ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ԹԵԿՈՒԶ ԱՅՍ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԵՊՀ-ԻՆ՝ ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ ԻՄ ՖԱԿՈՒԼՏԵՏԻՆ, ՈՐԸ ՄԵԾ ԱՎԱՆԴ Է ՈՒՆԵՑԵԼ ԻՄ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ, ՆՎԻՐԵԼՈՒ ԻՄ ԳԵՂԱՆԿԱՐՆԵՐԸ ». ԳՐԻՇԱ ՂԱՐԻԲՅԱՆ
ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետն այսօր «Zoom» հարթակի օգնությամբ կազմակերպել էր առցանց հոբելյանական հանդիպում՝ նվիրված ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պրոֆեսոր Գրիշա Ղարիբյանին, որի ընթացքում հոբելյարն իր գեղանկարները նվիրեց ֆակուլտետի կառուցվածքային ստորաբաժանումներին:

Առցանց հանդիպմանը մասնակցում էին ԵՊՀ ռեկտորի ժ.պ.  Գեղամ Գևորգյանը, Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանը, պրոֆեսոր Գրիշա Ղարիբյանը, ամբիոնի վարիչներ և դասախոսներ:

 

Ներկաներին ողջունեց Հայկ Սարգսյանը և տեղեկացրեց, որ վերջերս պրոֆեսոր Գրիշա Ղարիբյանը տոնել է իր հոբելյանական 90-ամյակը:

 

«Հոբելյարը մեծ նվիրումով և պատրաստակամությամբ ԵՊՀ-ին՝մասնավորապես իր հարազատ ֆակուլտետին է հանձնելու իր գեղանկարները, որոնցով հիանալու են ներկա և գալիք սերունդները»,- նկատեց դեկանը:

 

Ողջունելով և շնորհավորելով պրոֆեսորին 90-ամյակի առթիվ՝ ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանը նրան մաղթեց առողջություն և երկար տարիների ստեղծագործական կյանք․ «Վերջերս, երբ այցելեցի Ձեզ, նկատեցի, թե որքան գեղեցիկ է Ձեզ շրջապատող բնաշխարհը, ինչն էլ Ձեր հաջողված գեղանկարների «նախասկիզբն» է: Շատ գեղանկարիչներ կերազեին ապրելու այն վայրում, որտեղ Դուք եք ապրում և ստեղծագործում»:

 

Շնորհակալություն հայտնելով առցանց հանդիպման և հնչած բոլոր շնորհավորանքների համար՝ մեծավաստակ պրոֆեսորը նշեց, որ մարդու ամենավառ արժանիքներից մեկը, ըստ իրեն, մարդկանց բարիք բաշխելը պետք է լինի․ «Ես երջանիկ եմ թեկուզ այս պայմաններում ԵՊՀ-ին՝ մասնավորապես իմ ֆակուլտետին, որը մեծ ավանդ է ունեցել իմ կայացման գործում, նվիրելու իմ գեղանկարները: Թո՛ղ դրանք երջանկություն և հաջողություն բերեն մեր սերունդներին»։

 

Խոսելով ներկա իրավիճակի և առկա դժվարությունների մասին՝ Գ. Ղարիբյանը հույս հայտնեց, որ շուտով հանդիպելու են և նշելու են նորանոր առիթներ:

 

 

Նշենք, որ գեղանկարներն իրենց տեղն են գտնելու ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի 5 ամբիոններում:

 

Անգին Խաչատրյան

 

Այլ նորություններ
ԱՐԻ՛ ԵՊՀ. «EXPO-2021»-Ը ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
ԵՊՀ մինչհամալասարանական կրթության վարչության նախաձեռնությամբ ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում ու ինստիտուտներում մարտի 1-5-ն իրականացվում են իրազեկող առցանց հանդիպումներ: Այսօր իրենց գործունեությունն են ներկայացրել ԵՊՀ 4 ֆակուլտետներ:
ԵՊՀ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԼՍԵԼՈՒ ՀԱՆՐԱՄԱՏՉԵԼԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԴԻՏԵԼՈՒ ԵՐԿՆԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
ԵՊՀ աստղադիտարանը դպրոցական և այլ խմբերի համար իրականացնում է վճարովի ծառայություններ՝ պատմելով տիեզերքի կառուցվածքի և երկնային մարմինների մասին, ինչպես նաև կազմակերպելով աստղադիտակով երկնային մարմինների ցուցադրություն: