25.11.2011 | 
Մշակույթ
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ
ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ
«Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբն արդեն 15 տարեկան է:

«Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի հիմնադրման 15-րդ տարեդարձի եւ վերջինիս` երիտասարդության ռազմահայրենասիրական դաստիարակության ասպարեզում իրականացրած մեծածավալ աշխատանքի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով պատվոգրերով պարգեւատրվել են ԵՊՀ «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը, Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետի դեկան Արթուր Սահակյանը, Ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողներ Արամ Աղայանն ու Տիգրան Քիթաբջյանը:

 

«Դրաստամատ Կանայան» մեդալով պարգեւատրվել են «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբի խորհրդի անդամ Նասլետ Հովհաննիսյանը եւ ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը: Արժեքավոր նվերով` «AWI» ֆիրմայի կանացի ժամացույցով էլ պարգեւատրվել են «Թաթուլ Կրպեյան» ՀԿ-ի նախագահ Ռուզաննա Կրպեյանը եւ «Դուշման Վարդան» թանգարան-գրադարանի տնօրեն Զարիկ Ստեփանյանը: Հ.Գ.: Հայ ժողովրդի, հատկապես երիտասարդության, ուսանողության շրջանում հայրենասիրական ոգին բարձրացնելու, ռազմահայրենասիրական գաղափարներ տարածելու եւ Արցախյան ազատամարտում ընկած հայորդիների հիշատակը վառ պահելու նպատակով 1996 թ-ին Երեւանի պետական համալսարանում է հիմնադրվել «Վարդանանք» ռազմահայրենասիրական դաստիարակության ակումբը:

 

Կարճ ժամանակահատվածում ակումբին անդամագրվեցին ուսանողներ ԵՊՀ գրեթե բոլոր ֆակուլտետներից: Եվ նրանք` ակումբի նախագահ Սաթենիկ Աբրահամյանի գլխավորությամբ, «Վարդանանք»-ի առջեւ դրված կարեւոր նպատակին հասնելու համար մշակեցին բազմաթիվ ծրագրեր, որոնցից շատերը մինչեւ այսօր շարունակում են իրականացվել:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։