25.12.2008 | 
Քաղաքականություն
ԱՄՓՈՓՎԵՑ 2008 ԹՎԱԿԱՆԸ
ԱՄՓՈՓՎԵՑ 2008 ԹՎԱԿԱՆԸ
Այսօր ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում տեղի ունենցավ Երեւանի պետական համալսարանի խորհրդի նիստը, որը նախագահում էր ՀՀ նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը:

Տարեվերջյան նիստի օրակարգում 4 հիմնական հարց էր` ռեկտորի հաշվետվությունը ԵՊՀ 2007-2008 ուսումնական տարվա գործունեության վերաբերյալ, ԵՊՀ 2008 թ-ի եկամուտների եւ ծախսերի կատարողականի (հունվար-նոյեմբեր) հաստատումը, ԵՊՀ 2009 թ-ի ֆինանսական տարվա եկամուտների եւ ծախսերի նախահաշվի հաստատումը եւ ԵՊՀ 2009/2010-2013/2014 ուստարիների զարգացման ռազմավարական ծրագրի հիմնադրույթների հաստատումը:

 

Արամ Սիմոնյանն ուստարվա ամփոփման մեջ մասնավորապես նշեց, որ բուհի գործունեությունը բոլոր ուղղություններով միտված է եղել Մայր կրթօջախի զարգացմանը, ներպետական եւ միջպետական գիտակրթական ասպարեզում նրա դերի եւ հեղինակության բարձրացմանը, ինչպես նաեւ հայրենի կրթության եւ գիտության ավանդներին հավատարիմ մնալով` ժամանակի հրամայականին համահունչ առաջ շարժվելուն:

 

Արամ Սիմոյանը 2008 թվականի տասնմեկ ամսվա ԵՊՀ եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը (բյուջե) հանգամանալից ներկայացնելուց հետո խոսեց նաեւ 2009 թ-ի դրամական միջոցների մասին, որը եկամուտների գծով կազմում է 6,692,344.0 հազար դրամ, նույնքան էլ` ծախսերի գծով: Բավականին ակտիվ եւ երկար քննարկում ծավալվեց ԵՊՀ 2009/2010-2013/2014 ուստարիների զարգացման ռազմավարական ծրագրի հիմնադրույթների շուրջ:

 

Նման պլանավորումը բուհի կողմից իրականացվող գործընթաց է` գնահատելու, թե ինչ է ցանկանում անել բուհը` իր առաքելությունը եւ հիմնական նպատակները երկարաժամկետ հեռանկարում արդյունավետորեն իրականացնելու համար: Բուհի առաջընթացն ապահովելու նպատակով մշակվում է ռազմավարությունը` նպատակների, խնդիրների, առանձին գործողությունների, ինչպես նաեւ պատասխանատուների եւ համապատասխան ռեսուրսների լրակազմով:

 

«Այս ծրագիրը կյանքի կոչելու համար դեռ քննարկումներ պետք է անցկացնել, սակայն մենք պետք է հավատով լցվենք դեպի այդ գործը, որպեսզի հավուր պատշաճի կարողանանք իրականացնել մեր առջեւ դրված նպատակները»,- նշեց նախագահ Սերժ Սարգսյանը: Օրակարգային յուրաքանչյուր հարցի քննարկումից հետո խորհրդի անդամները միաձայն քվեարկությամբ հաստատեցին առաջարկված դրույթները, եւ բավարար գնահատվեցին կատարված աշխատանքները: Վերջում Սերժ Սարգսյանը շնորհավորեց ներկաների գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը` մաղթելով նոր հաղթանակներ ու ձեռքբերումներ, նպատակների իրականացում եւ բարձր տրամադրություն:

Այլ նորություններ
ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿ ՎԱՐԴԱՆ ԲԱԽՇՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐՆ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԵՊՀ
28 տարի առաջ՝ դեկտեմբերի 16-ին, Հասանաբադ գյուղի մատույցներում հերոսաբար զոհվեց ԵՊՀ պատմության ֆակուլտետի ասպիրանտ-ազատամարտիկ Վարդան Բախշյանը, իսկ այսօր հերոսի անունը կրող դպրոցի աշակերտներն այցելեցին Վ. Բախշյանի հարազատ ֆակուլտետ՝ մանրամասն լսելու և ծանոթանալու հերոսի ապրած կյանքին և ուսումնառության տարիներին:
ԵՊՀ-Ն ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԳԻՐ Է ԿՆՔԵԼ
ԵՊՀ հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նոյեմբերի 29-ին ստորագրել են երկու կառույցների միջև համագործակցության հաստատման հուշագիր: