18.11.2022 | 
Կրթություն
ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը կրթաթոշակներ է հատկացնելու Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի մարզաբնակ ուսանողների՝ փոխհատուցելով չորս տարիների ուսման վճարը:

Հիմնադրամը տարեկան ընդհանուր առմամբ 100․000 ԱՄՆ դոլար կտրամադրի Շիրակից, Լոռիից, Տավուշից, Սյունիքից, Վայոց ձորից և Արցախից եկած առաջադեմ ուսանողներին:

 

«Քեն Կակոսյան ընտանիք» կրթաթոշակային հիմնադրամը ոչ միայն ֆինանսապես կաջակցի ուսանողներին որակյալ կրթություն ստանալու հարցում, այլև կօգնի բարձր առաջադիմություն ունեցող և իրենց համայնքում ակտիվություն ցուցաբերող ուսանողներին իրենց համայնքների բարգավաճմանը և երկրի զարգացմանը նպաստելու գործում, կխթանի տեխնոլոգիական զարգացումը Հայաստանում, կապող օղակ կդառնա կրթական երեք հաստատությունների, տեխնոլոգիական ոլորտների և ՀՀ կառավարության միջև:

 

Երևանի պետական համալսարանի, Հայաստանում ամերիկյան համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ներկայացուցիչները կընտրեն կրթաթոշակ ստացող ուսանողներին՝ դրանք տրամադրելով ամենամրցակցային հայտ և մոտիվացիոն նամակ նեկայացրած ուսանողներին։ Ծրագիրը կկառավարի Հայաստանի ամերիկյան համալսարանը։

Այլ նորություններ
«ՄՐՑՈՒՅԹՆԵՐՆ ՈՒՍԱՆՈՂԻ ՀԱՄԱՐ ՀԻԱՆԱԼԻ ԱՌԻԹ ԵՆ ՎԵՐԱՐԺԵՎՈՐԵԼՈՒ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ». ԱՇՈՏ ՄԿՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ուսանող Աշոտ Մկրյանը մագիստրոսի կրթական ծրագրով «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հայագիտական ոլորտում 2-րդ տեղի մրցանակակիր է: Աշոտի հետ զրույցը ուղենշում է, թե ինչ ճանապարհ է անհրաժեշտ անցնել լավագույն ուսանող ճանաչվելու համար:
ԻՆՉՊԵ՞Ս ԴԻՄԵԼ «ԷՐԱԶՄՈՒՍ+» ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ. ՈՒՂԵՑՈՒՅՑ
ԵՊՀ ուսանողներն ու ասպիրանտները յուրաքանչյուր կրթական աստիճանում հնարավորություն ունեն մեկ անգամ մասնակցելու «Էրազմուս+» փոխանակման ծրագրին և կրթություն ստանալու եվրոպական մի շարք բուհերում։ Ընդհանուր ուսումնառության ժամկետը չի կարող լինել 3 ամսից պակաս և 12 ամսից ավելի: