27.07.2022 | 
Գիտություն
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ․ ԵՊՀ-ՈՒՄ ՍԻՆԹԵԶՎՈՒՄ ԵՆ ԿՈՂՄՆԱՅԻՆ ՌԱԴԻԿԱԼՈՒՄ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՏԵՂԱԿԱԼԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՈՉ ՍՊԻՏԱԿՈՒՑԱՅԻՆ ԱՄԻՆԱԹԹՈՒՆԵՐ
ԳԻՏԱԿԱՆ ԹԵՄԱ․ ԵՊՀ-ՈՒՄ ՍԻՆԹԵԶՎՈՒՄ ԵՆ ԿՈՂՄՆԱՅԻՆ ՌԱԴԻԿԱԼՈՒՄ ՏԱՐԱԲՆՈՒՅԹ ՏԵՂԱԿԱԼԻՉՆԵՐ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՈՉ ՍՊԻՏԱԿՈՒՑԱՅԻՆ ԱՄԻՆԱԹԹՈՒՆԵՐ
ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել «Ոչ սպիտակուցային α-ամինաթթուների և պեպտիդների վրա հիմնված համակարգերի սինթեզ և կենսաբանական գնահատում» գիտական թեման: Թեմայի շուրջ զրուցել ենք աշխատանքային խմբի ղեկավար, ԵՊՀ ֆարմացիայի ինստիտուտի՝ ֆարմքիմիայի և ֆարմակոգնոզիայի ամբիոնի վարիչ, ք․գ.թ․, դոցենտ Հայարփի Սիմոնյանի հետ:

Թերապևտիկ կարևորություն ունեցող բնական մոլեկուլների նույնականացումը կամ դրանց ձևափոխված նմանակների նախագծումը, սինթեզը և արտադրությունը օրգանական և բժշկական քիմիայի հիմնական ուղղություններից են:

 

Հ. Սիմոնյանը, անդրադառնալով ոչ սպիտակուցային ամինաթթուներին և դրանց վրա հիմնված պեպտիդներին, նշեց․ «Դրանց շարքում առանձնահատուկ նշանակություն ունեն կողմնային ռադիկալում չհագեցած կապեր և տարաբնույթ օղակներ պարունակող α-ամինաթթուները, որոնք համարվում են հակաուռուցքային, հիպոտենզիվ և ժամանակակից այլ դեղապատրաստուկների համար դեղաբանորեն ակտիվ ագլիկոններ»։

 

 

 

Խոսելով ուսումնասիրվող թեմայի կարևորությունից՝ դոցենտն ընդգծեց․ «Նախագծի նպատակն է մշակել կողմնային ռադիկալում չհագեցած կապեր և տարաբնույթ օղակներ (հետերոցիկլիկ, արոմատիկ) պարունակող նոր՝ α-ամինաթթուների բարձր արդյունավետությամբ ասիմետրիկ սինթեզի մեթոդներ։ Կիրառվելու են նիկելի դեհիդրոամինաթթվային և ամինաթթվային քիրալային կոմպլեքսները, ինչպես նաև ստանալու ենք դի- և տրիպեպտիդներ և գլիկոլիզացված ամինաթթուներ՝ սինթեզված ամինաթթուների հիման վրա»:

 

 

 

Նախագծի շրջանակում նախատեսվում է նաև Նեապոլի ազգային հետազոտությունների խորհրդի կենսակառուցվածքների ինստիտուտում իրականացնել սինթեզված ամինաթթուների և դրանց հիման վրա ստացված պեպտիդների և գլիկոլիզացված ամինաթթուների սկրինինգ՝ հակաուռուցքային հատկությունների բացահայտման նպատակով:

 

Կարինե Հովհաննիսյան

Այլ նորություններ
ԵՊՀ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՒՄԲԸ՝ ՆՈՐԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
ԵՊՀ-ում տեղի է ունեցել «ԱՐՓԱ» ինստիտուտի հայտարարած Նորարարության մրցույթի ամփոփումը, և երիտասարդ գիտնականներին հանձնվել են մրցանակներ: Կենսաբանության ֆակուլտետի երիտասարդ հետազոտողների խումբը մրցույթում արժանացել է մրցանակի՝ ստանալով դրամական պարգև:
ԵՊՀ ՄԱԹԵՄԱՏԻԿՈՍՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԸՆԴԼԱՅՆԵԼ ԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ գիտնականները մասնակցել են «‎Մաթեմատիկական անալիզ և դիֆերենցիալ հավասարումներ»‎ խորագրով միջազգային գիտաժողովին՝ ներկայացնելով արդիական թեմաներով զեկուցումներ: