Հանդիպման նպատակն էր ծանոթանալ քվանտային օպտիկայի վերջին նորություններին և կիրառություններին։
Գիտական հանդիպումների շարքն ստեղծվել է դեռևս 2020 թվականին և մինչ օրս հյուրընկալել է գիտնականների՝ Իտալիայի Տրենտոյի համալսարանից, Դանիայի տեխնիկական համալսարանից և Երևանի պետական համալսարանից։ Շարքն ունենալու է տրամաբանական շարունակություն՝ նպատակ ունենալով նպաստելու արագ զարգացող քվանտային տեխնոլոգիաների վերաբերյալ ուսանողների գիտելիքների ձեռքբերմանը և խորացմանը։
Նշենք, որ «YSO»-ն օպտիկայի միջազգային երկու կազմակերպությունների՝ «SPIE»-ի և «Optica»-ի միավորված մասնաճյուղն է ԵՊՀ-ում։ Վերոհիշյալ կազմակերպությունների մասնաճյուղերը ԵՊՀ-ում իրարից անկախ գործել են մոտավորապես 20 տարի, սակայն, 2022 թվականի փետրվարին միավորվելով, ձևավորել են «YSO»-n («Yerevan State University SPIE and Optica Student Chapter»):
«YSO»-ն այս տարի արդեն կազմակերպել է բազմաթիվ միջոցառումներ, որոնց թվում՝ «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարը և Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառություններին նվիրված միջազգային դպրոցը (MAOP 2022)։