10.12.2019 | 
Հասարակություն
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԻՐԱԶԵԿՈՒՄ. ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՎ ԼՈՒԾԱՐՔՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԾՐԱԳՐԻ 2-ՕՐՅԱ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԻՐԱԶԵԿՈՒՄ. ՏԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄ ԵՎ ԼՈՒԾԱՐՔՆԵՐ» ԹԵՄԱՅՈՎ ԾՐԱԳՐԻ 2-ՕՐՅԱ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Այսօր մեկնարկել է «Իրազեկում. տեղափոխություն, բողոքարկում և լուծարքներ» թեմայով 2-օրյա քննարկումը`կազմակերպված ԵՊՀ ՈԻԽ-ի իրավական հանձնաժողովի կողմից:

Քննարկման բանախոսներն էին ԵՊՀ ուսանողական խորհրդի իրավական հանձնաժողովի նախագահ Կարոլինա Հարությունյանը, Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ուսանող Ամալյա Առուշանյանը, Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսանողական խորհրդի իրավական հանձնաժողովի պատասխանատու Հռիփսիմե Մաթևոսյանը, Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ուսանող, ուսանողական խորհրդի իրավական հանձնաժողովի քարտուղար Էլլա Մովսիսյանը:

 

Հանդիպման սկզբում ԵՊՀ ուսանողական խորհրդի իրավական հանձնաժողովի նախագահը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց միջոցառման նկատմամբ ունեցած հետաքրքրության համար:

Ուսանողներին ներկայացնելով տեղափոխության գործընթացը՝ նա նշեց, որ թեպետ այն բարդ չէ, բայց հնարավոր է իրականացնել միայն 2-րդ և 3-րդ կուրսերում:

«Երբեմն ուսանողը մտածում է, որ դեռ ժամանակ ունի այդ գործընթացն իրականացնելու համար, մինչդեռ իրականում սահմանված ժամանակը հստակ է, իսկ ուսանողը, չիմանալով, օրինակ, 4-րդ կուրսում ցանկանում է տեղափոխվել, որը հնարավոր չէ»,- պարզաբանեց Կարոլինա Հարությունյանը:

Նույն խնդիրներին ուսանողները կարող են առնչվել նաև բողոքարկման ժամանակ:

 

«Եթե կա բողոքարկման համար նշված օր, ուսանողը պարտավոր է հենց այդ օրն ու նշված ժամին ներկայանալ,- պարզաբանեց ՈՒԽ-ի իրավական հանձնաժողովի նախագահը,- հակառակ դեպքում նա բաց կթողնի բողոքարկման հնարավորությունը»:

Հանդիպման ընթացքում բանախոսները պարզաբանեցին համալսարանի ներսում կատարվող տեղափոխությունների գործընթացը, ժամկետները, գրավոր և բանավոր քննությունների գնահատականների բողոքարկման առանձնահատկությունները և ընթացակարգը, ներկայացրին նաև  լուծարքային շրջանի մանրամասներն ու պատասխանեցին ուսանողներին հուզող հարցերին։

Մեզ հետ զրույցում Կ. Հարությունյանը նշեց, որ նմանաբնույթ միջոցառումների հիմնական նպատակն է իրազեկել ուսանողներին սեփական իրավունքների և պարտականությունների մասին, քանի որ իրազեկված լինել նշանակում է նաև պաշտպանված լինել:

«Ներկայացնելով ուսանողներին անհրաժեշտ տեղեկատվություն՝ մենք նրանց հնարավորինս փորձում ենք հեռու պահել հնարավոր թյուրիմացություններից,- նշեց Կարոլինա Հարությունյանը,- շատ հաճախ ուսանողը խնդրի առջև է կանգնում հենց չիմացության հետևանքով»:

 

 

Այլ նորություններ
ԵՊՀ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ ԵՎ ՎԿԱՅԱԳՐԵՐ Է ՇՆՈՐՀԵԼ ԻՐ 20-ՐԴ ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ
Իրավաբանական կլինիկան 2019-2020 ուսումնական տարում տոնում է իր 20-ամյակը։ Ինչպես նախորդ տարիներին, կլինիկան 20-րդ տարվա շրջանավարտներին ևս ճանապարհում է վկայագրերով, որոնք այս տարի ուսանողներին նախապես ուղարկվել էին փոստով։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԹԻՄԸ ՀԱՂԹԵԼ Է ԱՐԲԻՏՐԱԺ ԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹՈՒՄ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի թիմը մասնակցել ու հաղթող է ճանաչվել Հայաստանի ամերիկյան համալսարանի մեդիացիոն և արբիտրաժային կլինիկայի և ՀՀ արբիտրների ասոցիացիայի կողմից կազմակերպվող ամենամյա դատախաղ-մրցույթին, որը գրավոր եղանակով անցկացվել է հունիսի 19-30-ը։