13.06.2022 | 
Կրթություն
ԴՈՑԵՆՏ ԶՈՅԱ ՍԻԴՈՐՈՎԻՉԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԱՎ ԵՊՀ-ՈՒՄ
ԴՈՑԵՆՏ ԶՈՅԱ ՍԻԴՈՐՈՎԻՉԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԱՆՑԱՎ ԵՊՀ-ՈՒՄ
Բելառուսի Հանրապետության «Կրթություն և երիտասարդական քաղաքականություն 2021-2025» դասախոսների որակավորման բարձրացման ծրագրի շրջանակում Գրոդնոյի պետական համալսարանի դոցենտ, բ.գ.թ. Զոյա Զիգմունդի Սիդորովիչն անցավ վերապատրաստում ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի՝ ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցության տեսության ամբիոնում:

Վերապատրաստման նպատակն էր խոսքի մշակույթի բնագավառում դասավանդման նոր մեթոդների և տեխնոլոգիաների յուրացումը, հաղորդակցական փոխգործակցության օպտիմալ կազմակերպումը, բանասիրության ժամանակակից նվաճումներին ծանոթացումը, օտարերկրյա համալսարաններում ուսումնական գործընթացի կազմակերպման ուսումնասիրությունը, գիտական կապերի ընդլայնումն ու հետագա միջազգային համագործակցության հեռանկարային ոլորտների բացահայտումը։

 

 

Վերապատրաստման ընթացքում Զ․ Սիդորովիչը հանդիպեց ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետի դեկան Պավել Բալայանի և ռուսաց լեզվաբանության, տիպաբանության և հաղորդակցության տեսության ամբիոնի վարիչ Լիլիթ Բրուտյանի հետ: Այնուհետև Զ․ Սիդորովիչն այցելեց ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ, հանդիպեց տնօրենի պաշտոնակատար Ա. Մակարյանի և փոխտնօրեն Մ. Օթարյանի հետ:

 

Այցի ընթացքում քննարկվեց նաև գիտամեթոդական համատեղ միջոցառումների անցկացման, այդ թվում՝ գիտամեթոդական համատեղ հրապարակումների պատրաստման հարցը։

Այլ նորություններ
ԵՊՀ-ՈՒՄ ԱՄՓՈՓՎԵՑԻՆ «ՄԱՆՐԷՆԵՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՆՈՐԱՐԱՐ ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ» ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
Հաղթող ճանաչված թիմերն ստացան դրամական պարգևներ, իսկ մյուս թիմերին ժյուրին առաջարկեց շարունակել զարգացնել ներկայացված գաղափարները, քանի որ դրանք չափազանց արդիական են և կարող են նպաստել կենսաբանության, հատկապես մանրէաբանության ոլորտի առաջընթացին։
ԵՊՀ ԻՐԱՎԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԺՈՒՌՆԱԼԻՍՏԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏՆԵՐԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ
«Մեդիա և տեղեկատվական իրավունք» մագիստրոսական ծրագրի շրջանակում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ այցելեց «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանային ծրագրի տնօրենի տեղակալ Մաթիաս Հեսպեն՝ հետագա համագործակցությունների հեռանկարները, ինչպես նաև վերոնշյալ կրթական ծրագրի ուսանողներից երկուսին կրթաթոշակ տրամադրելու հարցը քննարկելու։