06.11.2006 | 
Հասարակություն
ԵՊՀ-Ն ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է
ԵՊՀ-Ն ԱՌԱՋԻՆ ՏԵՂՈՒՄ Է
Հոկտեմբերի 4-ին ԵՊՀ-ում անցկացվեց ACM ICPC ծրագրավորման ուսանողական թիմային միջազգային օլիմպիադայի հայաստանյան քառորդ եզրափակիչ փուլը:

Առաջին եւ երկրորդ տեղում ԵՊՀ-ի թիմերն են, երրորդ տեղում է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի թիմը:

«Անդրկովկասի եւ ոչ մի թիմ դեռ չի անցել եզրափակիչ: Մենք ամեն ինչ կանենք, որ Հայաստանի որեւէ թիմ ճանաչվի Անդրկովկասի ամենաուժեղ թիմը. այդ հաղթանակը առայժմ այն հիմնական նպատակն է, որին մենք ձգտում ենք»,- ասաց ԵՊՀ ծրագրավորողների թիմերի մարզիչ Արմեն Անդրեասյանը:

Արդեն 31-րդ անգամ անցկացվող ACM ICPC ծրագրավորողների ուսանողական միջազգային մրցույթին Հայաստանը մասնակցում է 6-րդ անգամ: Այս տարի տեղի քառորդ եզրափակիչ փուլին մասնակցում էին 22 թիմեր, որոնցից 8-ը ԵՊՀ-ից էին:

Հաղթող թիմերը հնարավորություն ստացան մասնակցելու կիսաեզրափակիչ փուլին, որը անցկացվելու է նոյեմբերի 27-29-ը: Հայաստանն ընդգրկված է հյուսիս-եվրոպական կիսաեզրափակիչ գոտում: Այս գոտու կիսաեզրափակիչի երեք հիմնական կենտրոններց մեկն էլ ԵՊՀ-ն է. Անդրկովկասի բոլոր թիմերն այստեղ են մասնակցելու մրցույթին:

«Նախորդ տարիների հաշվարկներով Թբիլիսիի պետական համալսարանի թիմը հայաստանյան թիմերի ամենաուժեղ մրցակիցն է: Ընդունելով վրացական համար մեկ թիմի ուժը` մենք հավատացած ենք, որ հայաստանյան թիմերն ունեն հնարավորություն արժանի մրցակցություն ցույց տալու եւ, ինչու չէ, նաեւ հաղթելու»,- ասաց Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի ծրագրավորողների թիմերի մարզիչ Տիգրան Փիլիպոսյանը:

Այլ նորություններ
«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 1000 ՄՂՈՆ ՃԱՆԱՊԱՐՀ ՈՒՆԵՆՔ ԱՆՑՆԵԼՈՒ, ԵՎ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՐՎԱԾ ԵՆ». ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողության ներկայացուցիչների հետ: Նախարարի հետ հարազատ ֆակուլտետ էին այցելել Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանն ու «Հիդրոօթերևութաբանության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ.պ. Լևոն Ազիզյանը:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԱՎԵԼԻ ՀԱՃԵԼԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՍԵՆՅԱԿ ՈՒՆԻ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել Իրավաբանական կլինիկայի վերանորոգված և կահավորված նոր սենյակի բացման հանդիսավոր արարողությունը: