25.03.2013 | 
Մշակույթ
ԵՊՀ-ՈՒՄ ԿՀՆՉԻ ՏԱՆԳՈ
ԵՊՀ-ՈՒՄ ԿՀՆՉԻ ՏԱՆԳՈ
Երևանի պետական համալսարանում ելույթ է ունենալու հայտնի «Կադանս» անսամբլը:

Համերգը տեղի կունենա մարտի 26-ին` ժամը 14:30-ին, ԵՊՀ մեծ դահլիճում (Կենտրոնական մասնաշենք, 2-րդ հարկ): Կազմակերպիչը ԵՊՀ մշակույթի կենտրոնն է:

 

 

Երևանյան միջազգային տանգոյի փառատոնի շրջանակներում «Կադանս» անսամբլը նախատեսել է նախափառատոնյան համերգներ հայկական մի շարք բուհերում: Մեկնարկը կտրվի ԵՊՀ-ում: Դրա նպատակն է ուսանողներին հաղորդակից դարձնել «Կադանս»-ի ներկայացրած բարձրաճաշակ երաժշտությանն ու արվեստին:

 

Համերգին ներկա կլինեն ԵՊՀ ռեկտորը, պրոռեկտորները, դեկանները, դասախոսներ և շուրջ 600 ուսանողներ: Համերգի մուտքն ազատ է: «Կադանս» անսամբլը (Արմեն Բաբախանյան` դաշնամուր, Հակոբ Ջաղացպանյան` կիթառ, Աշոտ Խոյեցյան` ջութակ, Գևորգ Գասպարյան` ակորդեոն, բանդոնեոն, Լուսինե Հայրապետյան` կոնտրաբաս) ձևավորվել է 2004 թ-ին` նպատակ ունենալով կատարել արգենտինացի կոմպոզիտոր Աստոր Պիացոլլայի (1921-1992) ստեղծագործությունները:

 

Կազմավորումից կարճ ժամանակ անց «Կադանսն» ընդլայնեց իր երգացանկը` ներառելով եվրոպական, ամերիկյան, ռուս, հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների գլուխգործոցները` միաժամանակ հարազատ մնալով Պիացոլլայի երաժշտական արվեստին: Բազմաթիվ ստեղծագործություններ, այդ թվում` դասական և պոպ, այժմ ներառված են անսամբլի կատարումների ցանկում` նոր գործիքավորմամբ:

Այլ նորություններ
«ԵԹԵ ՄԵՆՔ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ՏԵՍԱԿԵՏԸ, ՈՐ ԹԱՏՐՈՆԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈՔՐ ՄՈԴԵԼՆ Է, ԱՊԱ ԱՅՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄ Է ՏՎՅԱԼ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ». ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՉՅԱՆ
Հեռավար ուսուցման շրջանակում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետն այսօր իր առցանց տիրույթում հյուրընկալել էր Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տնօրեն, դերասան, արվեստագետ, մշակութային գործիչ Վարդան Մկրտչյանին:
ԱՄՓՈՓՎԵԼ Է «ԱՐԻ ՄՐՑԵՆՔ» ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՊԱՐԻ ՄԻՋՖԱԿՈՒԼՏԵՏԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԸ
ԵՊՀ մշակույթի կենտրոնի դահլիճում այսօր ամփոփվել է ԵՊՀ ՈԻԽ մշակույթի հանձնաժողովի կողմից կազմակերպված «Արի մրցենք» առաջնության պարի միջֆակուլտետային մրցույթը։