26.04.2010 | 
Ուսանողական, Մշակույթ
ՀՆԴԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
ՀՆԴԿԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑ ԵՊՀ-ՈՒՄ
Հոգու եւ մարմնի առողջություն հնդկական երաժշտության ու պարի միջոցով:

«Հնդկական երաժշտության եւ մշակույթի զարգացման եւ աջակցության ռուսաստանյան կենտրոն»-ի նվագախումբը Երեւանի պետական համալսարանի մշակույթի կենտրոնի դահլիճում կազմակերպել էր հնդկական երաժշտության եւ պարի համերգ:

 

Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման եւ երկխոսության միջազգային կենտրոնը եւ «Սահաջա յոգայի հայաստանյան ասոցիացիան» նպատակ ունեն հնդկական մշակույթը ներկայացնել նաեւ հայ հանդիսատեսին: ԵՊՀ ուսանողներից բացի, համերգը դիտելու էին եկել նաեւ Հայաստանում բնակվող հնդիկները: Պարային ու երաժշտական կատարումներից բացի, երգչախմբի անդամներից մեկը հանդիսատեսին առաջարկեց յոգայի վարժանքներ: Մշակութաբանության բաժնի ուսանողուհի Անահիտ Շահումյանը հետաքրքրված է հնդկական մշակույթով, սակայն միշտ հետեւել է հեռուստաեթերից, առաջին անգամն է մասնակցում նման հնդկական համերգի:

 

Ապագա մշակութաբանը կարծում է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ իրենց մշակույթով պետք է ներկայանան այլ ազգերի: Արեւելագիտության ֆակուլտետի դասախոս Սանտոշ Կումարի Արորան 13 տարի դասավանդում է Երեւանի պետական համալսարանում եւ ասում է, որ ԵՊՀ-ում նման համերգ առաջին անգամ է կազմակերպվում: «Այս համերգը երիտասարդներին տալիս է հոգեւոր ու մարմնի հանգստություն: Ես շատ եմ ցանկանում եմ, որ հայկական մշակույթն էլ Հնդկաստանում ներկայացվի», ասում է հնդկերենի դասախոսը` տիկին Արորան:

Այլ նորություններ
«ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՊՈԵԶԻԱ» ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ  ԵՎ ԳԻՆԵՁՈՆԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
ԵՊՀ մշակույթի կենտրոնում Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ԵԼՀ ֆակուլտետի արտասահմանյան գրականության ամբիոնի վարիչ, դոցենտ Անուշ Սեդրակյանի «Ֆրանսիական պոեզիա» գրքի շնորհանդեսը և գինեձոնի արարողությունը:
«ԱՐԻ՛ ՄՐՑԵՆՔ». ՊԱՐԻ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ ԵՊՀ-ՈՒՄ
«Արի՛ մրցենք» առաջնության շրջանակում ԵՊՀ ՈՒԽ մշակույթի հանձնաժողովն այսօր կազմակերպել էր պարի միջֆակուլտետային մրցույթ։