30.09.2021 | 
ՈԼՈՐՏՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՇՓՄԱՆ «ԱՐՎԵՍՏԻՆ» ՏԻՐԱՊԵՏԵԼՆ Է. ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ «ՖԱՐՄ ԷՏԱԼՈՆ» ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ՈԼՈՐՏՈՒՄ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ ՀՄՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՇՓՄԱՆ «ԱՐՎԵՍՏԻՆ» ՏԻՐԱՊԵՏԵԼՆ Է. ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ «ՖԱՐՄ ԷՏԱԼՈՆ» ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնն այսօր կազմակերպել էր այցելություն «Ֆարմ Էտալոն» դեղագործական ընկերություն:

Այցելության մասնակից ուսանողները, որոնք ներկայացնում էին ԵՊՀ կենսաբանության, քիմիայի ֆակուլտետները և ֆարմացիայի ինստիտուտը, հնարավորություն ունեցան  ծանոթանալու դեղագործական ընկերության գործունեությանը:

Ընկերության տնօրեն Մերի Գևորգյանը նշեց, որ ոլորտում ամենակարևոր հմտություններից մեկը շփման «արվեստին» տիրապետելն է, որի շնորհիվ մեր ապագա աշխատակիցները կկարողանան շուկայում առանձնահատուկ դիրք և հեղինակություն ձեռք բերել:

 

Վերջինս տեսապատկերների միջոցով ուսանողներին բացատրեց, թե ով է բուժաշխատողը, և խոսեց այդ ոլորտում հաջողելու բանաձևերի մասին. «Ցանկացած աշխատակից պետք է ունենա խանդավառություն, տիրապետի շփման հմտություններին, օժտված լինի դրական հավակնոտությամբ, ունենա աշխատասիրություն և միշտ պատրաստ լինի սովորել»:

 

Նա խոսեց նաև ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի հետ համագործակցության մասին՝ նշելով, որ այն շարունակական է լինելու, և ապագայում էլ սպասվում են համատեղ նոր ծրագրեր:

Ուսանողները հնարավորություն ունեցան շրջայց կատարելու և ծանոթանալու ընկերության աշխատանքային պայմաններին:

Վերջում հանդիպման մասնակիցների հետ քննարկվեցին նաև «Ֆարմ Էտալոն» ընկերությունում աշխատանքի անցնելու պայմաններն ու հնարավորությունները: