27.11.2008 | 
Գիտություն
ՀԻՆ ԹԵՄԱՆ` ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ
ՀԻՆ ԹԵՄԱՆ` ՆՈՐ ՁԵՎԱՉԱՓՈՎ
Այսօր ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում միջբուհական սեմինար էր:

Միջազգային մարդասիրական իրավունքի (ՄՄԻ) հիմնախնդիրներին նվիրված սեմինարը կազմակերպել էր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ-ն: Շուրջ երեք տասնյակ մասնակիցների թվում էին նաեւ ուսանողներ Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանից, Եվրոպական ակադեմիայից եւ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտից:

Կազմակերպիչներն այս անգամ հրաժարվել էին սեմինարներ կազմակերպելու` Հայաստանում ընդունված տարբերակից (զեկույցներ, հարց-պատասխան, քննարկում) եւ ընտրել իր տեսակով շատ ինքնատիպ ձեւաչափ:

Մասնակիցները նախ դիտեցին «Ոչ մեկի հողը» օսկարակիր գեղարվեստական կիրնոնկարը: Սերբերի ու բոսնիացիների հակամարտության մասին պատմող ֆիմը լի էր միջազգային մարդասիրական իրավունքին վերաբերող դրվագներով:

Կազմակերպիչները առանձնացրել էին ֆիլմի` մարդասիրական իրավունքին վերաբերող 10 հատվածներ ու հարցեր ուղղել մասնակիցներին: Դիտումից հետո ուսանողները քննարկեցին նախօրոք պատրաստված հարցաշարը: 

«Վստահ ենք, որ սեմինարներ անցկացնելու նման ֆորմատն անհամեմատ ավելի հետաքրքիր է ու արդյունավետ»,- նշեց ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ Անահիտ Մանասյանը:

Ֆիլմից հետո ուսանողներին միացավ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջազգային եւ եվրոպական իրավունքի ամբիոնի դասախոս, միջազգայնագետ Վլադիմիր Վարդանյանը, ով էլ վարեց քննարկումը:

«Ֆիլմն ընտրվել է` հաշվի առնելով նաեւ Լեռնային Ղարաբաղի գործոնը: Կարեւոր է, որ մենք քննարկում ենք իրավական դաշտի մի ոլորտ, որին անմիջականորեն առնչվում է մեր երկիրը»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ԴՈՑԵՆՏ ՀԱԿՈԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀՈԴՎԱԾԸ «ՆՅՈՒԹԵՐ ՀԻՆ ԵՎ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՄԵՐՁՍԵՎԾՈՎՅԱՆ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳԻՏԱԿԱՆ ՀԱՆԴԵՍՈՒՄ
Երևանի պետական համալսարանի համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.դ. Հակոբ Հարությունյանն իր հերթական հոդվածն է հրատարակել «Նյութեր հին և միջնադարյան մերձսևծովյան հնագիտության և պատմության վերաբերյալ» հայտնի գիտական հանդեսի հերթական համարում:
«ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԽՆԱՅԵԼ ՉԻ ԿԱՐԵԼԻ». ԱՐՄԵՆ ԹՌՉՈՒՆՅԱՆ
Ամբողջ աշխարհն այսօր պայքարում է նոր կորոնավիրուսի (COVID19) դեմ՝ իրականացնելով տարաբնույթ միջոցառումներ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարված աշխարհավարակի պատճառ դարձած կորոնավիրուսով այսօր աշխարհում վարակված է ավելի քան 1 մլն մարդ: Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության հաստատված ավելի քան 730 դեպք է գրանցվել: Երկրում հաստատված է արտակարգ դրություն: Ստեղծված իրավիճակի, իրականացվող միջոցառումների արդյունավետության և սպասվող քայլերի մասին զրուցել ենք ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, կենսաբ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արմեն Թռչունյանի հետ: