18.12.2008 | 
Ուսանողական, Գիտություն
ԺՅՈՒՐԻՆ ԿԸՆՏՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
ԺՅՈՒՐԻՆ ԿԸՆՏՐԻ ԼԱՎԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ
Դեկտեմբերի 18-ին ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետում մեկնարկեց տնտեսագիտության ոլորտին վերաբերող ուսանողական գիտաժողովը:

Տնտեսագիտության ֆակուլտետի ՈՒԳԸ-ի կողմից կազմակերպած գիտաժողովին մասնակցում էին միայն տնտեսագետ ուսանողները: Գիտաժողովի ընթացքում հնչած 19 զեկույցները տնտեսագիտության ամենատարբեր ոլորտներն էին ներկայացնում` «Հոգեբանությունը գովազդում», «Կոռուպցիան եւ նրա ազդեցությունը տնտեսական աճի վրա», «Գործազրկություն», «Սուրճ տնտեսական բուրմունքով» եւ այլն: Տնտեսագիտության ֆակուլտետում մեկնարկած գիտաժողովը տարբերվում էր, քանի որ հնչած զեկույցները քննարկում էր ժյուրին, որի կազմում ընդգրկված էին նույն ֆակուլտետի տարբեր ամբիոնների դասախոսները:

 

Ժյուրին ներկայացված զեկույցները գնահատում էր նախօրոք ընտրված 4 չափանիշներով` որակ, նորույթ, ներկայացում, արդիականացում: Չափանիշներից յուրաքանչյուրի առավելագույն գնահատականը 10 բալն էր: Լիլիթ Պոպոյանը սովորում է Տնտեսագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսում եւ ուսանողական գիտաժողովին մասնակցում է «Դոլարիզացիան եւ այն պայմանավորող գործոնները ՀՀ-ում» զեկույցով: Նա վերլուծել է մեր երկրում դրամի ստեղծման, զարգացման ու կայունացման մի շարք հարցեր եւ դրանց հետեւանքով առաջացած դժվարությունները հաղթահարելու արդիական տարբերակներ:

 

Լիլիթը նաեւ կարծում է, որ այսօրվա երիտասարդներն ունեն մեծ պոտենցիալ եւ կարող են այդ գիտական ներուժն օգտագործել գիտության զարգացման համար: Ի դեպ, գիտաժողովն անցկացվելու է 2 փուլով, որոնց ընթացքում ընտրված 3 լավագույն զեկույցների հեղինակները կպարգեւատրվեն պատվոգրերով, իսկ զեկույցները կներկայացվեն տպագրության:

Այլ նորություններ
«ՔՐԴԱԳԻՏԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ»․ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԵՎ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՊՀ-ՈՒՄ
ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում այսօր տեղի է ունեցել «Քրդերն ու Իրաքյան Քուրդիստանը տարածաշրջանային զարգացումների համատեքստում» խորագրով գիտաժողով:
ԵՊՀ ԱՍՊԻՐԱՆՏՆԵՐԸ՝ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԾ ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՂԹՈՂ
Դեռևս մայիսին ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեն կազմակերպել էր գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման նպատակով գիտական թեմաների հայտերի ընտրության «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2020» մրցույթը: