29.11.2006 | 
Հասարակություն
ՈՉ ԹԵ ԱՆՑՅԱԼ, ԱՅԼ ԱՆՑԱԾ ՈՒՂԻ
ՈՉ ԹԵ ԱՆՑՅԱԼ, ԱՅԼ ԱՆՑԱԾ ՈՒՂԻ
Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնը 15 տարեկան է:

Նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետն անցկացնում է գիտաժողով` նվիրված քաղաքագիտության ամբիոնի 15-ամյա տարեդարձին: Քաղաքագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հենզել Մանուչարյանը նշեց, որ ամբիոնի անցած ճանապարհը ճիշտ եւ ճիշտ համընկնում է մեր անկախ հանրապետության անցած ճանապարհին:

«Մեր ամբիոնը կարճ ժամանակում յուրացրեց արտասահմանյան փորձը եւ ստեղծեց գիտակրթական լուրջ կենտրոն: Սա հատկապես երկու հանգամանքով էր պայմանավորված: Նախ` այդ տարիներին մեր երկրում քաղաքական մթնոլորտը շիկացած էր, ու բոլորը փորձում էին հասկանալ իրականությունը, եւ երկրորդ` խորհրդային տարիներից հետո մենք միանգամից հաղորդակցվեցինք համաշխարհային հասարակական-գիտական նվաճումներին, ու դա էլ խթան հանդիսացավ մեր ամբիոնի արագ կայացմանը»,- ասաց Հենզել Մանուչարյանը:

Ամբիոնն արդեն 3-րդ դասագիրքն է հրատարակում: Ամբիոնի ուսանողները հանրապետական եւ միջազգային բազմաթիվ գիտաժողովների, քննարկումների ժամանակ փայլել են իրենց գիտելիքներով` բերելով հաղթանակներ ու պատվոգրեր: ԵՊՀ գիտխորհրդի քարտուղար Վահրամ Պետրոսյանը նշեց. «Բնական է, երբ ուսանողն է հպարտանում իր դասախոսներով, բայց երբ դասախոսը հպարտանում է իր ուսանողներով, դա այլ իրողություն է»: Նա ասաց նաեւ, որ քաղաքագիտության ամբիոնի 15-ամյա գործունեությունը խոսում է ոչ թե անցյալի, այլ անցած ուղու մասին:

ԵՊՀ ռեկտորի հրամանով շնորհավորանքներն ավելի «նյութականացվեցին»: Քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հենզել Մանուչարյանը, ամբիոնի վաստակաշատ դասախոսներ Իշխան Բալյանը, Վարդան Թումանյանը, Աղասի Թամազյանը, Ռոմիկ Հովհաննիսյանը, Գուրգեն Մեղրյանը եւ ուրիշներ պարգեւատրվեցին ամբիոնի կայացման գործում ունեցած մեծ ավանդի համար:

Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի քաղաքագիտության ամբիոնն ունի 450 ուսանող: Վերջիններս նույնպես անմասն չմնացին նշվող տարեդարձին: Ուսանողների անունից ելույթ ունեցեղները շնորհավորեցին եւ շնորհակալություն հայտնեցին Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Էդվարդ Զոհրաբյանին, դասախոսներին, որոնց, իմիջիայլոց, շատ հետաքրքիր ու դիպուկ մանրամասներով ներկայացրին:

Այլ նորություններ
«ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 1000 ՄՂՈՆ ՃԱՆԱՊԱՐՀ ՈՒՆԵՆՔ ԱՆՑՆԵԼՈՒ, ԵՎ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐՆ ԱՐԴԵՆ ԱՐՎԱԾ ԵՆ». ՀՀ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՌՈՄԱՆՈՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպել է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ու ուսանողության ներկայացուցիչների հետ: Նախարարի հետ հարազատ ֆակուլտետ էին այցելել Անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արթուր Պետրոսյանն ու «Հիդրոօթերևութաբանության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժ.պ. Լևոն Ազիզյանը:
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅՍՈՒՀԵՏ ԱՎԵԼԻ ՀԱՃԵԼԻ ԵՎ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ. ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՎԱԾ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՆՈՐ ՍԵՆՅԱԿ ՈՒՆԻ
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում այսօր տեղի է ունեցել Իրավաբանական կլինիկայի վերանորոգված և կահավորված նոր սենյակի բացման հանդիսավոր արարողությունը: