Այսօր ԵՊՀ-ում անցկացվեց «Ուսանող-2010» մրցանակաբաշխությունը: ԵՊՀ ուսանողական խորհրդի կողմից Մշակույթի կենտրոնի աջակցությամբ արդեն 2-րդ տարին անցկացվող մրցույթի հիմնական նպատակը ուսանողների արտալսարանական ակտիվության խրախուսումն է: Մրցանակաբաշխությանը կարող է մասնակցել 1-ին կուրսն ավարտած ցանկացած ուսանող: Յուրաքանչյուր ֆակուլտետից գնահատման հստակ չափորոշիչներով ընտրված 5 ուսանողներից հարցազրույցի միջոցով ընտրվում է մեկը: «Շնորհավորում եմ: Դուք երջանիկ սերունդ եք: Երջանիկ ենք եւ մենք, որ մեր երիտասարդները ապրում եւ արարում են անկախ ու ազատ երկրում: Երջանիկ ենք, որ անկախության պես վեհ գաղափարը ընկալում եք որպես հասարակ ու առօրյա երեւույթ: Թող կատարվեն ձեր բոլոր երազանքները, ու թող համալսարանը դառնա այն օջախը, որը ձեզ կտա կյանքի ուղեգիր ու կուղեկցի ձեզ ողջ կյանքի ընթացքում»,- ուսանողներին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
Այս տարի կազմակերպիչները միանգամից մի քանի անակնկալ մատուցեցին ուսանողներին: Նախ այս տարի հաղթող ուսանողները պարգեւատրվեցին համալսարանի պատմության մեջ առաջին անգամ թողարկված ԵՊՀ ՈՒԽ արծաթե մեդալով: Ֆակուլտետային մրցույթից բացի` այս տարի ՈՒԽ-ն անցկացրել էր մրցույթ նաեւ տարկետման իրավունք չունեցող այն ուսանողների շրջանում, ովքեր այս տարի զորակոչվում են բանակ: Նրանցից առանձնացվել են գերազանց առաջադիմությամբ եւ առավել ակտիվ հասարակական գործունեություն ծավալող 6 ուսանողներ:
Մրցանակաբաշխության շրջանակում պարգեւատրվեցին նաեւ մաթեմատիկայի ամենամյա ուսանողական միջազգային օլիմպիադայից մեդալներով վերադարձած եւ ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի կրթական մրցանակին արժանացած ուսանողները: Ողջ մրցանակաբաշխությունը ուղեկցվում էր համերգային ուրախ ծրագրով: Եվ բոլորովին էլ պատահական չէր, որ այս անգամ ԵՊՀ ՈՒԽ մեդալով պարգեւատրվողների շարքում էին նաեւ այդ ուրախ տրամադրությունն ապահովող ԵՊՀ մշակույթի կենտրոնի 2 ներկայացուցիչները, ովքեր այս տարի հեղինակել են ուսանողական երգեր:
Ստորեւ ներկայացնում ենք ԵՊՀ ՈՒԽ արծաթե մեդալին արժանացած ուսանողների անունները. Ֆակուլտետային մրցույթի հաղթողներ Զոհրաբ Մուրադյան-Աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս, Դիանա Եղիազարյան-Արեւելագիտության ֆակուլտետ, 2-րդ կուրս, Լեյլի Ալեքսանյան-Աստվածաբանության ֆակուլտետ, 4-րդ կուրս, Տարոն Կոխլիկյան-Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս, Արտյոմ Բալոյան-Ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս, Գրիգոր Շահինյան-Կենսաբանության ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս, Գրիգոր Թունյան-Իրավագիտության ֆակուլտետ, 4-րդ կուրս, Լուսինե Համբարյան-Հայ բանասիրության ֆակուլտետ, 3-րդ կուրս, Մարիամ Սարգսյան-Փիլիսոփայության եւ հոգեբանության ֆակուլտետ, 4-րդ կուրս, Մանե Հարությունյան-Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետ, 4-րդ կուրս, Ժաննա Հարությունյան-Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, 3-րդ կուրս, Վանիկ Չալոյան-Պատմության ֆակուլտետ, 2-րդ կուրս, Ռաֆայել Հովհաննիսյան-Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, մագ. 2-րդ կուրս, Լիլի Սարգսյան-Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, 4-րդ կուրս, Զարինե Ավանյան-Ռուս բանասիրության ֆակուլտետ, 4-րդ կուրս, Մելինե Ասլանյան-Սոցիոլոգիայի ֆակուլտետ, 4-րդ կուրս, Լեւոն Կլեկչյան-Տնտեսագիտության ֆակուլտետ, 4-րդ կուրս, Անի Հակոբյան-Քիմիայի ֆակուլտետ, 5-րդ կուրս, Գոռ Հովսեփյան-Ֆիզիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս, Անի Ղարիբյան-Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոն, մագ. 2-րդ կուրս, Տիգրան Թոփչյան-Տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական հետազոտական կենտրոն, մագ. 2-րդ կուրս, Նաիրի Ճաղարյան-ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղ, 2-րդ կուրս, Մանուշակ Կիլոյան-Օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետ: Ֆակուլտետային մրցույթում առավելագույն միավորներ հավաքած ուսանող Միքայել Մալխասյան-Պատմության ֆակուլտետ, 4-րդ կուրս: Զինծառայության մեկնող ուսանողներ Հրայր Գուրուրյան-Արեւելագիտության ֆակուլտետ, 2-րդ կուրս, Ռաֆայել Աբելյան-Սոցիոլոգիայի ֆակուլտետ, 2-րդ կուրս, Գեւորգ Բերբերյան-Պատմության ֆակուլտետ, 2-րդ կուրս, Վահան Գալստյան-Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, 2-րդ կուրս, Եղիշե Մկրտչյան-Աստվածաբանության ֆակուլտետ, 2-րդ կուրս, Ղուկաս Ստեփանյան-Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, 2-րդ կուրս: Բուլղարիայի Բլագոեւգրադ քաղաքում կայացած մաթեմատիկայի ամենամյա ուսանողական օլիմպիադայի մեդալակիրներ Ալեքսանդր Բեքնազարյան-Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս, Վահագն Ասլանյան-Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետ, 2-րդ կուրս, Տիգրան Հակոբյան-Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս, Արմենակ Պետրոսյան-Մաթեմատիկայի եւ մեխանիկայի ֆակուլտետ, մագ. 1-ին կուրս: ՏՏ ոլորտում ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգեւին արժանացած ուսանողներ Գեւորգ Գեւորգյան-«Լավագույն ասպիրանտ» անվանակարգ, 1-ին կարգի մրցանակ, Արմեն Դուրգարյան-«Լավագույն մագիստրանտ» անվանակարգ, 1-ին կարգի մրցանակ, Ներսես Խաչատրյան-«Լավագույն բակալավր» անվանակարգ, 1-ին կարգի մրցանակ, Դիանա Անտոնոսյան-«Լավագույն ուսանողուհի» անվանակարգ: ԵՊՀ մշակույթի կենտրոնի ներկայացուցիչներ Լիլիթ Տեր-Վարդանյան-կենտրոնի աշխատակից, ուսանողական երգի հեղինակ Արծրուն Խանգելդյան-կենտրոնի մեներգիչ, ուսանողական երգի հեղինակ: