20.06.2022 | 
Ուսանողական, Կրթություն
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԵՑԻ ՆՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԿԱՐՈՂԱՑԱ ՀԱՍՆԵԼ ԴՐԱՆՑ». ԻՐԻՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
«ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՍԱՀՄԱՆԵՑԻ ՆՈՐ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՎ ԿԱՐՈՂԱՑԱ ՀԱՍՆԵԼ ԴՐԱՆՑ». ԻՐԻՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Շարունակելով ԵՊՀ շրջանավարտների հետ հարցազրույցների շարքը՝ այս անգամ զրուցել ենք պատմության ֆակուլտետի շրջանավարտ Իրինա Բադալյանի հետ։ Իրինան պատմել է ԵՊՀ-ում անցկացրած տարիների, համալսարանի ընձեռած հնարավորությունների, ուսանողական ակտիվ կյանքի և ապագայի պլանների մասին:

Պատմում է ինքը՝ Իրինան։

 

Դեռ մանկուց որոշել էի ընտրել այնպիսի մասնագիտություն, որի շրջանակում հնարավորություն կունենայի ուսումնասիրելու հայոց պատմությունը։

 

Դպրոցական տարիներից սիրել եմ պատմություն առարկան և միշտ ինձ պատկերացրել այնպիսի ոլորտում, որը կապ կունենա պատմության հետ: Մասնագիտության ընտրությունը պայմանավորված էր նաև Ապրիլյան պատերազմով. այդ ժամանակ ինձ համար էլ ավելի արժևորվեց ու կարևորվեց պատմության ոլորտում մասնագիտանալը: «Կովկասագիտություն» բաժնում կրթություն ստանալը  հնարավորություն է տալիս սովորելու վրացերեն և ադրբեջաներեն: Ընտրելով ադրբեջաներենը՝ դասախոսներիս շնորհիվ և նրանց ջանքերով չորս տարվա ընթացքում կարողացա լիարժեք յուրացնել լեզուն:

 

Համալսարանում սահմանեցի նոր նպատակներ և կարողացա հասնել դրանց։

 

Ի սկզբանե ինձ համար սահմանեցի նշաձող, որն օգնեց ինձ ճիշտ օգտագործել համալսարանական տարիները։ Միայն այն փաստը, որ ԵՊՀ-ում սովորել են մեծանուն գիտնականներ, ակադեմիկոսներ ու նշանավոր մարդիկ, որոնք մեծ ներդրում են ունեցել պետականաշինության գործում, նպաստում է, որ մենք ևս ձգտենք համալրելու նրանց շարքերը:

 

 

Համալսարանական տարիներին ակտիվորեն մասնակցել եմ ուսանողական կառույցների նախաձեռնություններին։

 

Մասնակցել եմ ԵՊՀ ուսանողական գիտական ընկերության կազմակերպած գիտաժողովներին, ուսխորհրդի տարբեր միջոցառումների: Ուսումնառության ընթացքում փորձել եմ ինքս ինձ բացահայտել և առավելագույնս յուրացնել ինձ տրված գիտելիքները:

 

Դիպլոմն ամփոփում է կրթական չորս տարիները և ազդարարում նոր փուլի սկիզբ։

 

Դիպլոմ ստանալու օրը հասկանում ես, որ եկել է պահը ստացածդ գիտելիքներն աշխատանքում կիրառելու։ Միևնույն ժամանակ ցանկանում եմ կրթությունս շարունակել մագիստրատուրայում և իմ խոսքն ասել գիտության մեջ: Նպատակ ունեմ դասախոս դառնալու և կարծում եմ՝ դա կարևոր քայլ է իմ նպատակի իրագործման ճանապարհին:

 

Այլ նորություններ
ԵՊՀ ՖԻԶԻԿԱՅԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում Տվենտեի համալսարանի պրոֆեսոր, Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի լաբորատորիայի ղեկավար Ալեքսանդր Գոլուբովն անցկացրեց «Քվանտային տոպոլոգիայի ֆենոմենը գերհաղորդական համակարգում» թեմայով սեմինար:
ՏԱՐԻՆ ՉԱՐԵՆՑՅԱՆ Է. ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ԿԱՐԴՈՒՄ ԵՆ ՊՈԵՏԻ ԵՐԿԵՐԻ ՌՈՒՍԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՊՀ ռուս բանասիրության ֆակուլտետում տեղի ունեցավ «Եղիշե Չարենցը ռուս պոետների թարգմանություններում» խորագրով միջոցառում՝ նվիրված մեծ գրողի 125-ամյակին: