23.01.2007 | 
Հասարակություն
ԼՌԵՑ ՊԱԼՅԱՆ ՀԱՅԻ ՁԱՅՆԸ
ԼՌԵՑ ՊԱԼՅԱՆ ՀԱՅԻ ՁԱՅՆԸ
Վախճանվել է Երեւանի պետական համալսարանի անվանի դասախոս, ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ, շարականագետ, խմբավար եւ երգիչ Խորեն Պալյանը:

Մայր բուհը խորապես ցավակցում է Մեծ հայի հարազատներին անդառնալի կորստյան համար:

Տեղեկացնում ենք, որ Խորեն Պալյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 24-ին` ժամը 17:00-ին, Ե. Կողբացի 42 շենք, 1-ին մուտք, բն. 3 հասցեում: Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 25-ին` ժամը 12:00-ից, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Մեծ հայի աճյունը հողին կհանձնվի Էջմիածնում` Ս. Գայանե վանքի գերեզմանատանը:

Այլ նորություններ
ԵՊՀ ՄԻԱԿ ԿԻՆ ԱԿԱԴԵՄԻԿՈՍԸ 90 ՏԱՐԵԿԱՆ Է
Այսօր լրանում է Հայաստանի գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի բուսաբանության ամբիոնի պատվավոր վարիչ Լիա Օսիպյանի ծննդյան 90-ամյակը:
«ԵՍ ԻՆՁ ԵՐՋԱՆԻԿ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ ՆՄԱՆ ԽԵԼԱՑԻ, ՍԹԱՓ ՄՏԱԾՈՂ ՈՒ ՏՐԱՄԱԲԱՆՈՂ, ԾԱՅՐԱՀԵՂ ՀՈԳԱԾՈՒ ԿԻՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ». ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ԱԼԲԵՐՏ ՄԱԿԱՐՅԱՆ, ՀԱՅԿԱՆՈՒՇ ՇԱՐՈՒՐՅԱՆ
ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության ամբիոնի պրոֆեսոր Ալբերտ Մակարյանի ու կնոջ՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի անգլերենի N 2 ամբիոնի դոցենտ Հայկանուշ Շարուրյանի հանդիպման ճակատագրական վայրը եղել է ԵՊՀ-ն: