Հոդված
ԵՊՀ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ ԵՆ 19-ՐԴ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԱՐԶԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ 1-ԻՆ ՓՈՒԼԻՆ
ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից անցկացվող 19-րդ հանրապետական ուսանողական մարզական խաղերն այս տարի մեկնարկել են մարտից: Խաղերին ակտիվորեն մասնակցել են նաև ԵՊՀ ուսանողները:
«ՀԱՅԵՐՆ ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԵԾ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՆԵՐԴՐՈՒՄ ՈՒՆԵՆ». ԼԵՎՈՆ ՉՈՒԳԱՍԶՅԱՆ
ԵՊՀ պատմության ֆակուլտետի հայ արվեստի պատմության և տեսության (ՅՈՒՆԵՍԿՕ-ի) ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր Լևոն Չուգասզյանի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ ամբիոնի աշխատողներից բաղկացած արշավախումբը ՀՀ մշակույթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների, ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի, Ռումինիայի Հայ առաքելական եկեղեցու թեմի, Ռումինիայի հայոց միության, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպանի հովանավորությամբ 2012 թ.-ից պարբերաբար այցելել է Ռումինիա, հաշվառել ու ուսումնասիրել տեղի հայկական եկեղեցիներում և թանգարաններում պահվող հայ արվեստի բազմաթիվ անհայտ ստեղծագործություններ:
«ԴԱՍԱԽՈՍՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՄՇՏԱՊԵՍ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ ԵՆ՝ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՎ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱՐԴԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ». ԺԱՍՄԵՆ ԱՂԱՍՅԱՆ
Դասախոսների որակավորման բարձրացումը ԵՊՀ-ում կրթության որակի ապահովման և լրացուցիչ կրթության համակարգի կայացման երաշխիքն է: Այդ իսկ պատճառով համալսարանում 1968 թ.-ից իրականացվող ծրագիրը պարբերաբար կատարելագործվում է: Վերջին փուլի պատմությունը սկսվում է 2011 թ.-ից, երբ ԵՊՀ-ում մեկնարկեց կրեդիտային համակարգով պրոֆեսորադասախոսական կազմի որակավորման բարձրացման կրթագիտական ծրագիրը, որն էապես նպաստում է ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի կրթական և հետազոտական-մեթոդական գործունեության ակտիվացմանը:
ԵՊՀ-Ն ՁԵՌՔ Է ՄԵԿՆՈՒՄ ՄՈՍՈՒԼԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆԸ
Փետրվարի 27-ին՝ Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի կազմակերպած միջոցառման ընթացքում, Մոսուլի համալսարանի գրադարանին որպես նվիրատվություն հանձնվեց տարբեր լեզուներով մի քանի տասնյակ գիրք՝ հրատարակված ԵՊՀ-ի կողմից:
ԵՊՀ ՆՈՐ ԿԵՆՏՐՈՆՆ ՈՒՆԻ ԱՅՆՊԻՍԻ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ՈՐՈՆՔ ԵԶԱԿԻ ԵՆ ՈՂՋ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ
Փետրվարի 27-ին ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետում տեղի ունեցավ Մանրէաբանական կենսատեխնոլոգիաների և կենսավառելիքի նորարարական կենտրոնի պաշտոնական բացումը:
ՖԱԿՈՒԼՏԵՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԲՈԼՈՐ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԲԽՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻՑ
Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ղեկավարությունը ֆակուլտետի գիտական խորհրդի նիստում երկրորդ օտար լեզվի դասավանդման ժամաքանակն ավելացնելու որոշում է կայացրել: Արդյունքում քննարկվում է որոշ առարկաների, այդ թվում՝ «Արտասահմանյան գրականություն» առարկայի դասավանդման տևողության հարցը:
«ԱՐՑԱԽԻ ՏՈՒՆ». ՏՐՎԵՑ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
Փետրվարի 20-ին ԵՊՀ գրադարանի ճեմասրահում տեղի ունեցավ տոնական միջոցառում՝ նվիրված Արցախյան շարժման 30-ամյակին ու «Արցախի տուն» գիտակրթական և մշակութային ուսանողական կենտրոնի բացմանը:
ԱՆԻ ՕՐԴՅԱՆ. «ԼԵՌՆԵՐՈՒՄ ԵՄ ԶԳՈՒՄ ԻՐԱԿԱՆ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՏԵՍՆՈՒՄ ԱՅՆ, ԻՆՉ ՆԵՐՔԵՎՈՒՄ ՉԻ ԵՐԵՎՈՒՄ»
Անի Օրդյանը սովորում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի աշխարհագրության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսում: Ապագա աշխարհագրագետը ցանկանում է բացահայտել իր ծննդավայրի՝ Տավուշի մարզի աշխարհագրական ռեսուրսներն ու դրանք հայտնի դարձնել աշխարհին:
ԵՊՀ ՌՈՄԱՆԱԳԵՐՄԱՆԱԿԱՆ ԲԱՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԸ ԿԱՆՎԱՆԱՓՈԽՎԻ
Փետրվարի 14-ին տեղի ունեցավ ԵՊՀ գիտական խորհրդի հերթական նիստը՝ օրակարգային 6 և ընթացիկ հարցերով:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑԻՆ
Փետրվարի 13-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ «Լավագույն ուսանող» հանրապետական մրցույթի հաղթողներին մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը:
Տարվա այլ հրապարակումներ