Սյուզաննա Գրիգորյան
Կրթություն
2007 - 2009 թթ. ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, անգլիական բանասիրության բաժին, անգլերեն լեզու մասնագիտությամբ: Գերազանցության դիպլոմ: Որակավորում` բանասիրության մագիստրոս
Մագիստրոսական ատենախոսություն` «Երկրագիտությունը և միջմշակութային հաղորդակցման արտացոլումը ժամանակակից դպրոցական դասագրքերում»
2003 - 2007 թթ. ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, անգլիական բանասիրության բաժին, անգլերեն լեզու և գրականություն մասնագիտությամբ: Գերազանցության դիպլոմ: Որակավորում` բանասիրության, մանկավարժության բակալավր

Մասնագիտական գործունեություն
2013 թ-ից մինչ այժմ ԵՊՀ, Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի միջմշակութային հաղորդակցության անգլերենի ամբիոնի դասախոս
2010 - 2013 թթ. Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարան, օտար լեզուներ ամբիոնի բիզնես անգլերեն, իրավաբանական անգլերեն, համակարգչային անգլերեն և ընդհանուր անգլերեն լեզվի դասախոս
2009 - 2011 թթ. Եվրասիա միջազգային համալսարան, օտար լեզուներ ամբիոնի բիզնես անգլերեն, իրավաբանական անգլերեն և ընդհանուր անգլերեն լեզվի դասախոս

Կարդացվող դասընթացներ
Անգլերեն լեզու (լեքսիկա, քերականություն, բանավոր, գրավոր խոսք)

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Միջմշակութային հաղորդակցության հիմնահարցեր, անգլերեն լեզու

Մասնագիտական անդամակցություն
2007 - 2009 թթ. ԵՊՀ Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետ, ուսանողական խորհրդի անդամ

Հասարակական գործունեություն
2013 թ-ից մինչ այժմ Եվրոպական Երիտասարդական Պառլամենտի անդամ

Հավաստագրեր
2013 թ. IELTS միջազգային ակադեմիական քննության մասնակցության հավաստագիր (C2)

Վերապատրաստում
2012 թ. իրավաբանական անգլերենի վեցամսյա վերապատրաստման դասընթացի մասնակցության հավաստագիր` շնորհված ամերիկյան իրավաբանական ասոցիացիայի կողմից

Կոնֆերանսների և սեմինարների մասնակցություն
Հայաստանի Հանրապետության սոցյալ-տնտեսական զարգացման հիմնախնդիրները և առաջնահերթությունները, Եվրասիա միջազգային համալսարան, Երևան, 2013
Յոթերորդ գիտաժողով, Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարան, Երևան, 2012
Վեցերորդ գիտաժողով, Հայ-ռուսական (սլավոնական) պետական համալսարան, Երևան, 2011
Օտար լեզուները Հայաստանում. նոր մարտահրավերներ, նոր մոտեցումներ, Երևան, ԵՊՀ, 2009

Օտար լեզուներ
անգլերեն, ֆրանսերեն, ռուսերեն
Սյուզաննա Գրիգորյան