Անահիտ Մանասյան
Կրթություն
2016 թ. հունվար-հունիս ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց
2010 - 2013 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրա
2008 - 2010 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրա (ավարտել է գերազանցությամբ)
2004 - 2008 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատ (ավարտել է գերազանցությամբ)

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Ատենախոսության թեման
«Սահմանադրական դատարանի որոշումների տեղը ՀՀ իրավական համակարգում և դրանց դերը Սահմանադրության կայունության ապահովման գործում»

Գիտական հետազոտությունների շրջանակը
Սահմանադրական իրավունքի զարգացման արդի միտումները, սահմանադրական արդարադատությանն առնչվող հիմնախնդիրները, սահմանադրական մշակույթին վերաբերող հիմնահարցեր, մարդու իրավունքներ

Կարդացվող դասընթացներ
ՀՀ սահմանադրական իրավունք, Մարդու իրավունքներ, Սահմանադրական վերահսկողությունը ՀՀ-ում

Աշխատանքային փորձ
2017թ. փետրվարի 1-ից Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր
2016 թ. դեկտեմբերից 2018 թ. մարտ ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական
2015 թ-ից ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ
2014 թ-ից դասախոս Արդարադատության ակադեմիայում
2014 - 2016 թթ. դեկտեմբեր ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի ավագ խորհրդական
2013 - 2014 թթ. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական
2012 թ-ին ստաժավորում է անցել Հունգարիայի սահմանադրական դատարանում
2010 - 2015 թթ. ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս
2009 - 2013 թթ. ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի օգնական
2008 - 2009 թթ. փորձագետ ՀՀ արդարադատության նախարարի աշխատակազմում

Մասնակցությունը գիտական/մասնագիտական կառույցներին
2017թ. դեկտեմբերից այժմ «Սահմանադրական արդարադատություն» միջազգային գիտական հանդեսի գլխավոր խմբագիր
2015թ-ից այժմ ՀՀ ԲՈՀ-ի` ԵՊՀ-ում գործող իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ
2013 թ-ից այժմ տարածաշրջանային «Հարավային Կովկաս իրավաբանական ամսագրի» խմբագրական խորհրդի անդամ
2012 թ-ից 2018թ. մարտ ՀՀ սահմանադրական դատարանի տեղեկագրի ռուսերեն հավելվածի հրատարակչական խմբի անդամ
2012 թ-ից այժմ Մոսկվայում հրատարակվող «Համեմատական սահմանադրական տեսություն» միջազգային գիտական հանդեսի տարածաշրջանային թղթակից

Մասնակցությունը հասարակական կամ այլ կառույցների
2016 թ-ից այժմ «Սահմանադրական մշակույթ» միջազգային վերլուծական կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ
2008 թ-ից այժմ ՀՀ իրավաբանների միության անդամ
2008 - 2010 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ՈւԳԸ նախագահ

Գիտական գործուղումներ
2013 թ-ին վերապատրաստվել է Գերմանիայում՝ Բեռլինի Հերթի կառավարման դպրոցում: Զեկույցներով հանդես է եկել հանրապետական և միջազգային բազմաթիվ գիտաժողովների շրջանակներում (այդ թվում՝ Ռուսաստանում, Լիտվայում, Բելառուսում, Բոսնիա և Հերցեգովինայում, Գերմանիայում, Վրաստանում, Ինդոնեզիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում), դասախոսություններով հանդես է եկել միջազգային մի քանի սեմինարների շրջանակներում (այդ թվում՝ Վրաստանում, Հունգարիայում, Ուկրաինայում)

Լեզուներ
հայերեն, ռուսերեն, անգլերեն, իսպաներեն

(+374 10) 55-55-03
(+374 60) 71-02-48 (ներքին 12-48)
Անահիտ Մանասյան