Աննա Վարդապետյան
Կրթություն
2008 - 2012 թթ. ԵՊՀ ասպիրանտուրա
2006 - 2008 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ / մագիստրատուրա
2002 - 2006 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ / բակալավրիատ

Գիտական աստիճան, կոչում
Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Գիտական ատենախոսության թեմա
«Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու քրեաիրավական հիմնախնդիրները», ԺԲ.00.05 Քրեական իրավունք և կրիմինալոգիա, քրեակատարողական իրավունք, 2012 թ.

Գիտական հետազոտությունների շրջանակ
Շեղվող վարքագիծ, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ, առողջապահության, այդ թվում՝ փոխպատվաստաբանության ոլորտում կատարվող հանցագործություններ, մարդկային սաղմի քրեաիրավական պաշտպանություն, բիոէթիկա, մարդու հիմնարար իրավունքների (կյանքի իրավունք, խոշտանգումների արգելք) քրեաիրավական պաշտպանություն, ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունք (նյութական իրավունքի հարցերով), պատժի հարցեր

Կարդացվող դասընթացներ
Պենոլոգիա, Կախյալ վարքագծի հիմնախնդիրները, ՀՀ քրեական իրավունք, ընդհանուր մաս (սեմինար)

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2019 թ-ից մինչ օրս ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
2014 թ–ից առայսօր ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղար
2010 թ–ից առայսօր ԵՊՀ քրեական իրավունքի ամբիոնի դասախոս
2013 թ–ից առայսօր ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամ
2014 թ. ՀՀ արդարադատության ակադեմիայի դասախոս
2013 - 2014 թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդական
2012 - 2013 թթ. ՀՀ դատախազության դպրոցի դասախոս
2009 - 2013 թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի ավագ օգնական
2007 - 2009 թթ. ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետ, մասնագետ, ավագ մասնագետ

Մասնացությունը գիտական/ մասնագիտական կառույցներին
Իրավագիտություն 001 մասնագիտական խորհրդի (ԺԲ.00.05) անդամ
The Chatham House (The Royal Institute of International Affairs, UK, London)

Լեզուներ
Հայերեն (մայրենի), ռուսերեն, անգլերեն

(+374 60) 71-02-50
(ներքին 12-50)
annavardapetyan@ysu.am
Աննա Վարդապետյան