ԱՆՈւՇԱՎԱՆ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր,
ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս


Ծնվել է 1904թ. փետրփարի 12ին Կապանի շրջանի Կավարտ գյուդում: Երկու տարի գյուղական դպրոցում սովորելուց հետո 1912թ. ուսումը շարունակել է Շուշիի ռեալական դպրոցում:

1921-1928թթ. կոմերիտական ղեկավար աշխատանք է կատարել Կապանի, Լենինականի (այժմ Գյումրի), Երևանի գավառային և քաղաքային կոմիտեներում: Եղել է ԼԿԵՄ կենտկոմի նախագահության և Անդրերկրկոմի բյուրոյի անդամ:

1928-1929թթ. սովորել է Մոսկփայի Գ. Պլեխանովի անվան ժողովրդական տնտեսության ինստիտուտում, իսկ 1933-1936թթ. Կարմիր պրոֆեսուրայի ագրարային ինստիտուտում: 1929-1937թթ. կատարել է կուսակցական ղեկավար աշխատանք: Եղել է շրջկոմի առաջին քարտուղար Ղուրդուղուլու (այժմ` Արմավիր), Միկոյանի (այժմ Եղեգնաձոր) և Երևանի Կիրովյան շրջաններում: 1926-1937թթ. ՀԿԿ կենտկոմի անդամ էր:

Ա. Արզումանյանը 1937թ. օգոստոսի 7-ին նշանակվել է ԵՊՀ ռեկտոր, բայց ընդամենը մեկուկես ամիս անց ազգայնականներին և հատկապես «ժոդովրդի թշնամի, հայտնի ազգայնական» Աղասի Խանջյանին պաշպանելու մեղադրանքով ազատել են պաշտոնից, գործը հանձնել ՆԳ մարմիններին, իսկ իրեն բանտարկել: Սակայն նա կարողացել է ապացուցել իր անմեղությունը և կարճ ժամանակ անց ազատվել բանտից:

Հայրենական պատերազմի առաջին իսկ օրերից նա կամավոր մեկնել է բանակ, ծառայել մինչև պատերազմի ավարտը:
1946-1952թթ. Ա. Արղումանյանն աշխատել է Բաքվի Ս. Կիրովի անվան պետական համալսարանում որպես դեկան, ապա գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր: Այնուհետև փոխադրվել է Մոսկվա ու աշխատել որպես ԽՍՀՄ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի սեկտորի վարիչ և տնօրենի տեղակալ: 1956թ. Ա. Արզումանյանին հանձնարարվել է ԽՍՀՄ ԳԱ համաշխարհային էկոնոմիկայի ու միջազգային հարաբերությունների ինստիտուտի կազմակերպումը, որի անփոփոխ տնօրենն էր մինչև կյան֊քի վերջը:

Ա. Արզումանյանը հեղինակ է շուրջ 100 գիտական աշխատությունների, որոնցից շատերը լույս են տեսել նաև օտար լեզուներով: Ուշագրավ են նրա «Տնտեսագիտական ընտիր երկեր» (Եր., 1971), «Кризис мирового капитализма на современном этапе» (М., 1960), «Борьба двух систем и мировое развитие» (М., 1964) աշխատությունները:
1958թ. Ա. Արզումանյանն ընտրվել է ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ, 1963-ին` ակադեմիկոս, էկոնոմիկայի բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար:

Նա եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր, Սահմանադրական հանձնաժողովի ու Ազգությունների խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ, խորհրդա-ամերիկյան ինստիտուտի փոխնախագահ, Խորհրդային մեծ հանրագիտարանի գիտական խորհրդի, խորհրդային ու օտարերկրյա մի շարք հրատարակությունների խմբագրական խորհուրդների անդամ:

Պարգևատրվել է Վ. Լենինի շքանշանով ու բազմաթիվ մեդալներով:

Ա. Արզումանյանը վախճանվել է 1965թ. հուլիսի 18-ին Մոսկվայում:
ԱՆՈւՇԱՎԱՆ ԱՐԶՈւՄԱՆՅԱՆ
1904-1965