ԱՐԱՄ ԵՍԱՅԱՆ
Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Ծնվել է 1891թ. մայիսի 23-ին Երևանում: Տեղի արական գիմնազիան ավարտելուց հետո 1914-1918թթ. Իրավաբանական բարձրագույն կրթություն է ստացել Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան համալսարանում: 1918թ. վերադարձել է Երևան, որտեղ վարել է մի շարք պատասխանատու պաշտոններ ՀԽՍՀ Գերագույն հեղափոխական տրիբունալի քննիչ, հեղափոխական տրիբունալի նախագահ, գերագույն դատարանի անդամ, սոցիալական ապահովության, մատակարարման, արդարադատության ժողկոմատների պատասխանատու աշխատող:

1926թ. Ա. Եսայանը հրավիրվել և մինչև կյանքի վերջը դասավանդել է ԵՊՀ-ում: 1945թ. պաշտպանել է դոկտորական ատենախոսություն: 1947թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Նա քսան տարի անընդմեջ ղեկավարել է Համալսարանի քաղաքացիական իրավունքի ամբիոնը, երկար տարիներ գլխավորել ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության իրավաբանական բաժինը:

Ա.Եսայանը հայ իրավագիտութունը հարստացրել է «Մուլքադարական իրավունքը Հայաստւսնում» (Եր., 1948), «Գյուղացիական ծխի ունեցվածքի ժառանգման հարցերի մասին», «Հեղինակային իրավունք», «Սովետական Հայաստանի առաջին հինգ տարիների քաղաքացիական օրենսդրության պատմություն» և աշխատություններով:

Վախճանվել է 1957թ. սեպտեմբերի 14-ին Երևանում:
ԱՐԱՄ ԵՍԱՅԱՆ
1891-1957