Արմենակ Մանուկյան
Կրթություն
ԵՊՀ - պատմության ֆակուլտետ

Գիտական աստիճան
«Խորհրդային իշխանությունը և եկեղեցին Հայաստանում 1920 - 1940 թթ.», թեկնածուական ատեն., 1997 թ. պատմական գիտությունների թեկնածու
«Քաղաքական հետապնդումները և դրանց հետևանքները Հայաստանում 1920-1953թթ.», դոկտորական ատեն., 2002 թ. պատմակամ գիտությունների դոկտոր

Աշխատանքային փորձ
1974 - 2003 թթ. ՀՀ ԱԱԾ, Կենտրոնի պետ, գնդապետ
2003 թ-ից մինչև օրս` ԵՊՀ և ՀՌՀ դասախոս
2016 թ-ից պրոֆեսոր

Կարդացվող դասընթացներ
«Ժամանակակից քաղաքական գործընթացներ», «Քաղաքական ուսմունքները նորագույն ժամանակներում», «Ժամանակակից միջազգային հարաբերությունների հետազոտության մեթոդները», «Տարածաշրջանային անվտանգության հիմնահարցեր», «Միջազգային կոնֆլիկտները և դրանց հաղթահարման ճանապարհները», «Հատուկ ծառայությունների դերը միջազգային
հարաբերություններում»

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Քաղաքական գործընթացներ, Անվտանգության հիմնախնդիրներ, Միջազգային հարաբերությունների հիմնախնդիրներ

Լեզուներ
հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
ՀՀ ԲՈՀ-ի ԵՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող «Ժոըռնալիստիկա» մասնագիտական խորհրդի անդամ (2008 - 2009 թթ.), ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի գիտական խորհրդի անդամ, ՀՀ գրողների միության անդամ (2002 թ.), ՀՀ ժուռնալիստների միության անդամ (1994 թ.)

Պարգևներ
8 մեդալ,Հայ-վրացական կապերի ամրապնդմանը նպաստելու համար «Հայոս-Քարթլոս» (Վրաստան) ամսագրի հուշամեդալ - 1999 թ.,
Ֆրիտյոֆ Նանսենի հուշամեդալ - 2000 թ.,
Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակ – 2000 թ.,
ՀՀ ԱԱԾ պատվավոր աշխատակից - 2000,
2003 թ. - նրա «Լեռնիկը գնում է լեռները» պատմվածքը արժանացել է Մոսկվայում անցկացվող միջազգային գրական մրցանակաբաշխության առաջին մրցանակի,
2006 թ. - «Ժանգի գույնը» վիպակը արժանացել է ԵԱՀԿ և ՀԳՄ գրական մրցույթի առաջին մրցանակի:
Արմենակ Մանուկյան