Արսեն Գրիգորյան
Կրթությունը
Բարձրագույն (Երևանի պետական համալսարան, 1980)

Մասնագիտությունը
Աշխարհագրություն

Գիտական աստիճանը
Աշխարհագրական գիտությունների թեկնածու (1999 թ., Երևան)

Գիտական կոչումը
Դոցենտ (2004 թ., Երևան)

Աշխատանքային գործունեությունը
1980 - 1983 թթ. ԵՊՀ, ավագ լաբորանտ
1983 - 1986 թթ. ԵՊՀ, ասպիրանտուրա
1986 - 1987 թթ. ԵՊՀ Գեոմորֆոլոգիայի և քարտեզագրության ամբիոն ավագ լաբորանտ
1987 - 1990 թթ. ԵՊՀ Ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի ասիստենտ
1991 - 2000 թթ. ԵՊՀ Ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի դասախոս
2000 թ-ից ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության և ջրաօդերևութաբանության ամբիոնի դոցենտ

Գիտական հետաքրքրությունների ոլորտը
Ֆիզիկական աշխարհագրություն, բնօգտագործում և բնապահպանություն, ջրաբանություն, ագրոօդերևութաբանություն

Ատենախոսության թեման. ա) թեկնածուական, բ) դոկտորական
ա) թեկնածուական - ՀՀ գետերի ջերմասառցային ռեժիմը, Երևան, 1999 թ.

Ուսումնական գործունեությունը (դասավանդվող դասընթացները, դասընթացի անվանումը, բաժինը)
Ընդհանուր երկրագիտություն - Սերվիս, Աշխարհագրություն, Ջրաօդերևութաբանություն
Աշխարհագրության արդի խնդիրները - Մագիստրատուրա Ֆիզիկական աշխարհագրություն, մագիստրատուրա բնօգտագործում և բնապահպանություն, մագիստրատուրա Ջրաօդերևութաբանություն
Մայրցամաքների և օվկիանոսների ֆիզիկական աշխարհագրություն - Աշխարհագրություն

Գիտահետազոտական թեմաներ, ակադեմիական դրամաշնորհներ, պարգևատրումներ, պատվոգրեր
1997 - 2002 թթ. «Հայաստանի Հանրապետության չուսումնասիրված փոքր գետերի ջրային ռեսուրսների և ջրաէներգետիկ պոտենցիալի որոշումը» (կատարող, թեմայի ղեկավար Թ.Վարդանյան)
2009 թ-ին Երևանի պետական համալսարանի ռեկտորի պատվոգիր

Անդամակցությունը. ա) գիտական այլ խորհուրդների, բ) հասարակական կազմակերպությունների
1996 թ-ից Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի խորհրդի անդամ
2006 թ-ից, Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի մասնագիտական խորհրդի անդամ
1997 թ-ից «Հայք» ՀԿ-ի քարտուղար
1987 թ-ից Աշխարհագրական ընկերության անդամ
2003 թ-ից «Ջրային, կլիմայական, ռեկրեացիոն ռեսուրսների միջազգային գիտահետազոտական կենտրոն» ՀԿ-ի փոխնախագահ

agrigoryan@ysu.am
(+374 10) 55-06-61
Արսեն Գրիգորյան