ԱՇՈՏ ՍՈւՔԻԱՍՅԱՆ
Լեզվաբան, բառարանագետ,
բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


Ծնվել է 1922թ. օգոստոսի 18-ին Թիֆլիսում: 1940թ. ավարտել է Թբիլիսիի թիվ 86 հայկական միջնակարգ դպրոցը:

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, ծանր վիրավորվել: 1948-ին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:

1954թ. Ա.Սուքիասյանը պաշտպանել է թեկնածուական, 1971թ.՝ դոկտորական ատենախոսություն:

1954-1966թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Հր.Աճառյանի անվան լեզվի ինստիտուտում որպես գիտաշխատող, 1966-2005թթ.` ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնում նախ` որպես դասախոս, ապա` դոցենտ, 1974-ից՝ պրոֆեսոր:

1976-1991թթ. եղել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ:

Ա.Սուքիասյանի բառարանները հայ բազմադարյան բառարանագրության նոր նվաճումներ են, իսկ «Ժամանակակից հայոց լեզու» գիրքն այժմ էլ ծառայում է որպես բուհական հիմնական դասագիրք:

Կարևոր աշխատություններն են` «Հոմանիշները ժամանակակից հայերենում» (Եր., 1971), «Ժամանակակից հայոց լեզու
(հնչյունաբանություն և բառագիտություն)» (Եր., 1982), «Հայոց լեզվի հոմանիշների բառարան» (Եր., 1967), «Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան» (համահեղինակ, Եր., 1975): 2004թ. Ա.Սուքիասյանի «Հայոց լեզվի հոմանիշների բացատրական բառարան» (Եր., 2003, 2009) աշխատությունն արժանացել է ՀՀ Նախագահի մրցանակի:

Ա.Սուքիասյանը վախճանվել է 2007թ. հունվարի 13-ին Երևանում:

ԱՇՈՏ ՍՈւՔԻԱՍՅԱՆ
1922-2007