Աստղիկ Ավետիսյան
Կրթություն (սկսած ԲՈՒՀ-ից)
1994 - 1999 թթ. Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ /գերազանցության դիպլոմ/:
1999 - 2003 թթ. Երևանի պետական համալսարանի Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի ասպիրանտ:

Գիտական աստիճան
Բանասիրական գիտությունների թեկնածու (2010թ.) «Հեռուստածրագրերի տիպաբանություն (հեռուստատեսությունը հասարակական
նոր հարաբերությունների ձևավորման պայմաններում)», ԲՈՀ, 012 մասնագիտական խորհուրդ
03.04.2014 ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում:

Աշխատանքային փորձ
2014 թ - ից ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի, Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոնի դոցենտ:
2013 - 2014 թթ. «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հասարակության հետ կապերի պատասխանատու:
2012 թ. «Գիտակ» գիտահանրամատչելի հեռուստանախագծի հեղինակ և վարող, Արմնյուզ հ/ը:
2011 - 2013 թթ. «Քլինլենդ» ընկերության հանրային կապերի տնօրեն:
2011 թ. Հայաստանի հանրային ռադիոյի Արտասահմանի համար տրվող հաղորդումների ղեկավար, ապա՝ գործադիր տնօրենի խորհրդական:
2008 - 2011 թթ. ՀՀ Նախագահի աշխատակազմ, ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի օգնական:
2001 - մինչ այժմ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, դասախոս:
2002 - 2008 թթ. Հայ-ռուսական(սլավոնական) համալսարան, ժուռնալիստիկայի ֆակուլտետ, դասախոս:
2000 - 2008 թթ. Համահայկական երիտասարդական հիմնադրամ, լրատվության բաժնի պետ:
1998 - 2000 թթ. «Ընթացք» հեռուստաընկերություն, գլխավոր խմբագիր:
1995 - 1998 թթ. «Շրջան» թերթ, լրագրող:
1997 - 1999 թթ. Նորք հ/ը, «20-21 դարաշեմին, ուսանողական ակնթարթներ» հաղորդաշար, Հայաստանի ազգային հեռուստատեսության, «Լրաբեր» լրատվական ծառայություն, Նորք հ/ը, «Լուրեր» լրատվական ծառայություն, Հայաստանի ազգային ռադիոյի «Երևան» ծրագիր, «Ասուն-լուր» երիտասարդական հաղորդում, արտահաստիքային թղթակից:
1994 - 1997 թթ. «Լրագիր», «Հայկական Ժամանակ», «Մոլորակ», «Երևանյան օրեր», «Զրուցակից», «Առավոտ», «Երևանի համալսարան», «Ժուռնալիստ», «Գարուն», «Հայաստանի Հանրապետություն» պարբերականներ, արտահաստիքային թղթակից:

Կարճաժամկետ աշխատանքային փորձ
2012 թ. Այ-ԷՖ-Ի-ԷՍ-Հայաստան, USAID, Ընտրությունների վարչարարության մարմինների ուսուցման ծրագրի ուսուցանող, խորհրդարանական ընտրությունների նախաշեմին տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցում:
2007 թ. Այ-ԷՖ-Ի-ԷՍ-Հայաստան, USAID, Ընտրությունների վարչարարության մարմինների ուսուցման ծրագրի տարածքային համակարգող և ուսուցանող:
2002 - 2007 թթ. ՄԱԿ-ի Կանանց զարգացման հիմնադրամ/UNIFEM, «Կանայք հակամարտությունների կարգավորման և խաղաղության հաստատման գործընթացում» ուսուցողական ծրագիր, ուսուցանող:

Գիտական թեմա
2011 - 2013 թթ. ԵՊՀ հայագիտության ինստիտուտ, «Արցախյան գոյամարտը հայ և օտար աղբյուրներում», ավագ գիտաշխատող:

Անվանական կրթաթոշակ և պատվոգրեր
1996 - 1999 թթ. «Գրիգոր Արծրունու» անվանական կրթաթոշակ, ՀՀ ժուռնալիստների միություն:
1998 թ. ապրիլի 6 ԵՊՀ պատվոգիր, ԵՊՀ Ուսանողական միություն, ԵՊՀ ռեկտոր:
1998 թ. դեկտեմբերի 29 Տարվա լավագույն ուսանող, ԵՊՀ տարեկան պատվոգիր, ԵՊՀ ռեկտորատ, Միացյալ արհմիություն:
2000 թ. փետրվար Արցախյան ազատամարտի 12 ամյակին նվիրված գիտաժողով, լավագույն զեկուցման համար պատվոգիր, Արցախի պետական համալսարան:
2001 թ. դեկտեմբեր Ներհամալսարանական ուսանողական կյանքի կազմակերպման արդյունքում ունեցած ավանդի համար ԵՊՀ պատվոգիր, ԵՊՀ Միացյալ արհմիություն:
2003, 2004, 2005 «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի լուսաբանումը բարձր մակարդակով կազմակերպելու համար պատվոգիր, Համահայկական երիտասարդական հիմնադրամ:
11.06.2014 թ. ԵՊՀ շնորհակալագիր, երկարատև անբասիր աշխատանքի, համալսարանական կրթության և գիտության ոլորտում ձեռքբերումների, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած ավանդի համար և ԵՊՀ հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյան:

ԵՊՀ-ում կարդացվող դասընթացներ
Ժամանակակից PR տեխնոլոգիաներ, PR զանգվածային հաղորդակցության համակարգում, Նորագույն տեխնոլոգիաները PR-ում և գովազդում, Հեռուստաժուռնալիստիկա, Ժուռնալիստի վարպետություն:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հեռուստատեսային ժուռնալիստիկա, Հանրային կապեր (PR), Քաղաքագիտություն, Հոգեբանություն, Նորագույն տեխնոլոգիաներ:

Հասարակական աշխատանքի փորձ
2011 թ. «Հայեր» ամսագիր, քաղաքական խորհրդատու:
2010 թ Երիտասարդական ակումբների դաշնության(FYCA) նախագահության անդամ:
2008 թ - ից մինչ այժմ «Ոստայն» համահայկական ցանց, գլխավոր քարտուղար
2006 թ. մինչ այժմ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ, նախագահ:
2001 - 2003 թթ. «Տեղեկագիր Հայաստանի երիտասարդության» հանդես, խմբագրական խորհրդի անդամ:
2000 - 2006 թթ. «Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ, կամավոր:
1999 - 2000 թթ. «Ասուն» երիտասարդական լրատվա-վերլուծական կենտրոնի ղեկավար:
1998 - 1999 թթ. ԵՊՀ Ուսանողական միություն, Տեղեկատվական-վերլուծական հանձնաժողովի նախագահ:
1996 - 1999 թթ. ԵՊՀ միացյալ արհմիության ուսանողական ակումբների համադաշնություն, «Հանդիպումներ» շարքի հեղինակ և վարող:
1995 - 1999 թթ. ԵՊՀ Բանասիրական ֆակուլտետի Ուսանողական խորհուրդ, նախագահ:
Մասնակցություն սեմինարների, ուսուցողական ծրագրերի, գիտաժողովների, այլ միջազգային միջոցառումների որպես ուսուցանող, մասնակից, կազմակերպիչ, փորձագետ

Հիմնական թեմաները
ժուռնալիստիկա, հանրային կապեր /PR/, Երիտասարդություն, Քաղաքացիական հասարակություն, Գիտական քաղաքականություն, Առաջնորդություն, Տեղեկատվություն և խորհրդատվություն, Երիտ. քաղաքականություն, Գենդերային խնդիրներ, Տարածաշրջանային համագործակցություն, Եվրոպական քաղաքացիություն, Ոչ ֆորմալ կրթություն,, Ընտրություններ և քվեարկություն:

Սեմինարներ, ուսուցողական ծրագրեր, գիտաժողովներ
ա/ Կնոջ դերը ժամանակակից հասարակության մեջ, Մինսկ, 1998թ. հոկտեմբեր-նոյեմբեր, Նյու Գրուպ
բ/ Երիտասարդություը հանուն խաղաղ Կովկասի, Թբիլիսի, 1998, դեկտեմբեր ՎՊՀ ՈՒԽ
գ/ Համալսարանները և հասարակությունը: ԱՊՀ երկրների համալսարանների համագործակցություն միջազգային գիտաժողով, Մոսկվա, 2000թ., մարտ, ՄՊՀ
դ/ Երիտասարդությունը 21-րդ դարի նախաշեմին: Համագործակցություն և գլոբալիզացիա, տարածաշրջանային համաժողով, Երևան, 2000թ., ԵՊՀ ՈՒԽ
ե/ Երիտասարդության հիմնախնդիրների արտացոլումը ԶԼՄ-ներում, սեմինար քննարկում, Ծաղկաձոր, 2000թ., հոկտեմբեր, ԵՊՀ ԼԾ
զ/ Միասին ենք կանգնած, երիտասարդական միջազգային ծրագիր, Համբուրգ, 2000թ. նոյեմբեր-դեկտեմբեր, Երիտասարդական ցանց
է/ Երիտասարդություն և ԶՏՄ-ներ, համագործակցության հեռանկարներ, Երևան, 2001թ., մարտ, ՀԵՀ ԼԲ
ը/ Հակամարտությունների կարգավորում և խաղաղության հաստատում, ուսուցողական ծրագիր մասնագետների համար, Երևան, 2001թ., նոյեմբեր, ՄԱԿ-ի Կանանց զարգացման հիմնադրամ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոն
թ/ Կայունությունը հարավ արևելյան Եվրոպայում, Բելգրադ, 2001թ., նոյեմբեր-դեկտեմբեր, AEGEE, Soros
ժ/ Կանայք հանուն հակամարտությունների կարգավորման և խաղաղության հաստատման ուսուցանողների դասընթաց, Ծաղկաձոր, 2002թ., հունվար, ՄԱԿ-ի կանանց զարգացման հիմնադրամ
ի/ Կանայք խաղաղություն են կառուցում, սեմինար-քննարկում, Սոչի, 2002թ., մարտ, UNIFEM, International ALERT
լ/ Տարածաշրջանային ուսուցողական այց, Թբիլիսի, 2002թ., ապրիլ, Եվրախորհրդի երիտասարդական տնօրինություն
խ/ Մարդու իրավունքների կրթություն և երիտասարդական քաղաքականություն, ուսուցողական ծրագիր, Լուսակերտ, 2002, Եվրախորհուրդ, ԵԱԴ, ՀՍԻԿ
ծ/ Զուգակշռված ժողովրդավարություն: Կինը և իշխանությունը. գենդերային հավասարակշռության հասնելու քաղաքականություն, խորհրդաժողով, Ծաղկաձոր, 2003թ, ՀԿԿԱ
կ/ Ժուռնալիստիկա- 2004, գիտական կոնֆերանս, Մինսկ, 2-4 դեկտեմբեր, Բելառուսի պետական համալսարան, 2004թ.
հ/ Չորրորդ ձմեռային PR դպրոց, Սանկտ -Պետերբուրգի պետական համալսարանի ԶԼՄ- կենտրոն, փետրվարի 3- 11, 2006թ
ձ/ Հայ երիտասարդ առաջնորդների համար ուսուցողական ծրագիր, փետրվարի 6-16-ը, Մակեդոնիա, GLOBAL EDUCATION SERVICES, USAID, 2007
ղ/ Կայուն ժողովրդավարության զարգացումը Հայաստանում. ընտրական վարչարարության և քաղաքական մասնակցություն, BRIDGE ուսուցողական դասընթաց` ուսուցանողների համար, փետրվարի 19-ից մարտի 2-ը, UN, AEC, IDEA, Հայաստան 2007 թ.
ճ/Ընտրությունների վարչարարության մարմինների ուսուցման ծրագրի տարածքային համակարգող,
մարտի 25-ից մայիսի 12-ը, , Այ-ԷՖ-Ի-ԷՍ-Հայաստան, USAID,Երևան-Արարատ 2007
մ/"Stop the bullying" ծրագիրը հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ի ներկայացուցիչների համար, հոկտեմբերի 22-29-ը, AFSA, Հռոմ 2007
յ/Ժուռնալիստների համար գործնական վերապատրաստման ծրագիր ռուսաստանյան RTR և RT հեռուստաընկերություններում, օգոստոսի 5-14-ը, Ռուսաստանում ՀՀ դեսպանատուն, ՀՀ Նախագահի աշխատակազմ, Մոսկվա -2008
ն/ Հայ և հրեա երիտասարդների աշխատանքային հանդիպում Բուդապեշտում, Եվրախորհրդի երիտասարդական տնօրինություն, Հունգարիա, 2010
շ/ Համահայկական լրագրողների 5-րդ համաժողով, ՀՀ Սփյուռքի նախարարություն Արցախ, 2010, հոկտեմբեր
ո) «Հեռուստատեսությունը և հասարակությունը» գիտաժողով, ՀՀ սփյուռքի նախարարություն, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 2012, փետրվարի
չ) «Լրատվամիջոցների ազդեցությունը հասարակական կարծիքի ձեւավորման վրա և տարբեր սերունդների կողմից տեղեկատվության ընկալման առանձնահատկու¬թյունները» դասախոսություն, Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ (Youth In Action) ծրագրի շրջանակում «Հին սերունդն ընդդեմ նոր սերնդի. ո՞րն ենք մենք» (Old Generation vs New Generation: which we are?) միջազգային սեմինար, Յուրմալա, 1-7 մարտի, 2012
պ) Համահայկական լրագրողական 6-րդ համաժողով, «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ», ՀՀ սփյուռքի նախարարություն, Աղավնաձոր, հոկտեմբերի 4-ից 6-ը, 2012
ջ)«Նախագծի կառավարում» վերապատրաստման դասընթաց, ՀՀ պետական կառավարման ակադեմիա, Հայկական միջմասնագիտական միջազգային խմբավորում-Փարիզ-Ֆրանսիա, Հայաստանում կառավարման վերապատրասման կենտրոն, 29-31-ը նոյեմբեր, 2012
ռ) «Հանրային հաղորդակցություն. արդի մարտահրավերները ու զարգացման հեռանկարները. Հայաստան 2013» գիտաժողով, 29.11.2013, Երևան, ԵՊՀ, ԵՊԼՀ, APRA, IPSC, SPRING
ս) «IQ in EVS» EU PROJECTS PARTNER FINDING, 15 - 22 June 2013, Vicenza, Italy, EU “Youth in Action” Programme
վ) Հեռավար ուսուցման գարնանային դպրոց դասախոսների համար, ԳԱԱ, Գիտակրթական միջազգային կենտրոն, 31.03-03.04-2014, Երևան
տ) Run The World, Training and Networking Projects, 05.05-11.05-2014, Նիկոսյա, Կիպրոս, Citizens in Power, “Youth in Action” Programme
ր) Be a Creative EntrePReneur, Training and Networking Projects, 25.05-02.06-2014, Yerevan, “Armenian PR association” scientific-informational NGO, EU “Youth in Action” Programme
ց) PR cocktail for youth worker, Training and Networking Projects, 21.07-27.07-2014, Yerevan, “Armenian PR association” scientific-informational NGO, EU “Youth in Action” Programme

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, գերմաներեն:













Աստղիկ Ավետիսյան