Բաբկեն Սեմերջյան
Կրթություն
1960 - 1964 թթ. – Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջ (նախկին Էլեկտրոնային հաշվողական մեքենաների (ԷՀՄ)տեխնիկում)
Տեխնիկ-էլեկտրամեխանիկի որակավարում “ԷՀՄ, սարքեր և սարքավորումներ” մասնագիտությամբ
1965 - 1970 թթ. - Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ
Ռադիոֆիզիկոսի որակավորում “ ռադիոֆիզիկա և էլեկտրոնիկա” մասնագիտությամբ
1972 - 1976 թթ.- Ստ-Պետերբուրգի (Լենինգրադի) ԽՍՀՄ ԳԱ ակադ. Ա. Ֆ. Իոֆֆեի անվան ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի նպատակային ասպիրանտուրա (“Ոչ հավասարակշիռ պրոցեսները կիսահաղորդիչներում” լաբորատորիա ) “Կիսահաղորդիչների և դիէլեկտրիկների ֆիզիկա” մասնագիտությամբ

Աշխատանքային և հետազոտական կենսագրություն
1963 - 1965 թթ. - Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ, ԷՀՄ տեխնիկ - էլեկտրամեխանիկ
1969 - 1971 թթ. – ԵՊՀ ԳԲՀ Ռադիոֆիզիկայի ամբիոն, լաբորանտ
1971 - 1972 թթ և 1976-1989թթ. – ԵՊՀ Կիսահաղորդչային նյութերի և սարքերի պրոբլեմային լաբորատորիա, րտսեր գիտական աշխատող
1989 - 2005 թթ – ԵՊՀ Կիսահաղորդչային նյութերի և սարքերի պրոբլեմային լաբորատորիա, գիտական աշխատող
2005 թ-ից մինչ այժմ ԵՊՀ Կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոն, կրտսեր գիտական շխատող
1977 թ-ից մինչ այժմ ԵՊՀ Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի և կիսահաղորդչային սարքերի և նանոտեխնոլոգիաների կենտրոն, նյութական պատասխանատու անձ

Ակադեմիական կուրսեր/ Դասավանդական և նախապատրաստական փորձառույթներ
1. “Իմպուլսային տեխնիկա” – ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետ, ԳԲՀ Ռադիոֆիզիկայի ամբիոն, դասախոսություն
2. “Միջուկային էլեկտրոնիկայի կիսահաղորդչային սարքեր” - ԵՊՀ ՖԻզիկայի ֆակուլտետ, Միջուկային ֆիզիկայի ամբիոն, դասախոսություն
“Էլեկտրոնային մեթոդները և միջոցները ֆիզիկական էքսպերիմենտի չափումներում” - ԵՊՀ ՖԻզիկայի ֆակուլտետ, Միջուկային ֆիզիկայի ամբիոն,դասախոսություն
3. “Բյուրեղաֆիզիկա” - ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոն, լաբորատոր աշխատանքներ
“ԳԲՀ Կիսահաղորդչային սարքեր” - ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, Կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոն, լաբորատոր աշխատանքներ, դասընթացների, լաբորատոր աշխատանքների ապահովում

Հիմնական հետազոտական նախընտրություններ/ փորձագիտական ոլորտներ
Ոչ հավասարակշիռ պրոցեսների հետազոտումը նոր կիսահաղորդչային նյութերում և կառուցվածքներում (Ֆոտոլումինեսցենցիա, ֆոտոհաղորդականություն , գազային զգայունություն)
Տարբեր մեթոդներով մշակված ծակոտկեն մակերեսով կիսահաղորդչային նոյւթերի մորֆոլոգիայի հետազոտումը էլեկտրոնային տեսածրային և օպտիկական մանրադիտակների օգնությամբ

Ընթացիկ հետազոտական նախընտրություններ
Նանոէլեկտրոնային գազային տվիչների մակերեսային շերտի գազազգայունության ուսումնասիրումը ստատիկ և աղմկային բնութագրերի միջոցով, տարբեր աշխատանքային պայմաններում
Գազային տվիչներով ազդարարիչների բնութագրերի ջերմային հատկությունների կատարելագործումը

Մասնագիտական և ոչ մասնագիտական կազմակերպությունների անդամակցում
1. Հայաստանի էլկտրոնային մանրադիտողների ընկերության անդամ
2. ՀՀ Բնապահպանության նախարարությունում պետական ծառայողների աշխատանքի ընդունելության հանձնաժողովի անդամ

Միջազգային մենաշնորհների մասնակցություն
International Science and Technology Center (ISCTC)
Grant –Project # A – 322;
International Science and Technology Center (ISCTC)
Grant –Project # A – 1232;
International Science and Technology Center (ISCTC)
Grant –Project # A – 1951;
Civilan Research and Development Foundation (CRDF)
Grant –Project IPP – CRDF – ARP-2-2678-YE-05

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

semicsemer@ysu.am
Բաբկեն Սեմերջյան