Դավիթ Պետրոսյան
Կրթություն
1975 - 1980 թթ. Երևանի պետական համալսարան, բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժին:

Գիտական աստիճան
1988 թ. բանասիրական գիտությունների թեկնածու:
2004 թ. դոցենտի գիտական կոչում:
2007 թ. բանասիրական գիտությունների դոկտոր:
2011 թ. պրոֆեսորի գիտական կոչում:

Աշխատանքային փորձ
1981 - 1982 թթ. «Երևանի համալսարան» թերթի պատասխանատու քարտուղար:
1982 - 2007 թթ. Երևանի համալսարանի հրատարակչության ավագ խմբագիր:
2001 - 2004 թթ. Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի դասախոս, ասիստենտ:
2004 - 2007 թթ. Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի դոցենտ:
2007 թ. մինչև այժմ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի մամուլի պատմության և տեսության ամբիոնի վարիչ:
2015 թ. ԵՊՀ գիտական խորհրդի անդամ

Կարդացվող դասընթացներ
Հայ մամուլի պատմություն
Գիտահետազոտական աշխատանքի մեթոդաբանություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հայ մամուլի պատմություն և տեսություն, մամուլ և գրականություն, առցանց և տպագիր մամուլի զարգացման արդի միտումներ, լրագրողի մասնագիտական ինքնության և ազգային ինքնության փոխառնչություններ, լրագրողական տեքստի, լրագրող-լսարան երկխոսության հիմնախնդիրներ:

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն:

Մասնագիտական անդամակցություն
ԲՈՀ-ի 012 մասնագիտական խորհրդի անդամ,
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի խորհրդի անդամ:
Դավիթ Պետրոսյան