Դավիթ Հայրապետյան
Կրթություն
2004 - 2007 թթ. ասպիրանտուրա (Երևանի պետական համալսարան Հոգեբանության տեսության և պատմության ամբիոն),
2002 - 2004 թթ. մագիստրատուրա (Երևանի պետական համալսարան, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ), դիպլոմ AM № 002868
1998 - 2002 թթ. բակալավրիատ (Երևանի պետական համալսարան, Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ), դիպլոմ AB № 007229

Գիտական աստիճան, կոչում
2010 թ-ին հոգեբանության դոցենտ, դիպլոմ Դ № 02159
2007 թ-ին հոգեբանական գիտությունների թեկնածու, վկայագիր Ա № 03725

Աշխատանքային փորձ
2020թ.-ից առ այսօր ԵՊՀ հոգեբանության մասնագիտական 067 խորհրդի քարտուղար
2018 թ.-ից առ այսօր «ԻնՍպորտ» մարզաառողջարանային կենտրոնի տնօրեն
2015 - 2016 թթ. ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ (հասարակական հիմունքներով)
2014 - 2018 թթ. Եվրոպայի խորհրդի Երիտասարդության հարցերով Ղեկավար կոմիտեի անդամ (հասարակական հիմունքներով)
2014 - 2018 թթ. Եվրոպայի խորհրդի Երիտասարդության շարժունության հարցերով համակարգող խորհրդի անդամ (հասարակական հիմունքներով)
2014 - 2016 թթ. Եվրոպայի Խորհրդի Երիտասարդական ծրագրային կոմիտեի անդամ (հասարակական հիմունքներով)
2014 - 2016 թթ. ԱՊՀ երկրների երիտասարդության հարցերով խորհրդի քարտուղար (հասարակական հիմունքներով)
2013 - 2018 թթ. Երիտասարդական քաղաքականության գիտելիքների Եվրոպական կենտրոնի ազգային թղթակից (հասարակական հիմունքներով)
2013 - 2016 թթ. Եվրոպայի Խորհրդի «Ոչ առցանց ատելության խոսքին» արշավի ազգային համակարգող (հասարակական հիմունքներով)
2012 - 2018 թթ. «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն
2006 - 2015 թթ. ԵՊՀ խորհրդի քարտուղար (հասարակական հիմունքներով)
2006 - 2012 թթ. ԵՊՀ ռեկտորի օգնական
2010 թ-ից առ այսօր ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի դոցենտ
2007 - 2010 թթ. ԵՊՀ Ընդհանուր հոգեբանության ամբիոնի ասիստենտ
2006 - 2012 թթ. «Նյութեքն» ՍՊԸ տնօրեն
2004 - 2006 թթ. ԵՊՀ Ուսանողական բաժնի վարիչ
2002 - 2004 թթ. ԵՊՀ Ուսումնական վարչության աշխատակից
2005 - 2012 թթ. «ԵՊՀ Շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահի խորհրդական

Կարդացվող դասընթացներ
Կոգնիտիվ գործընթացների հոգեբանություն, Որոշման ընդունման հոգեբանություն, Քանակական մեթոդները հոգեբանական հետազոտությունում, Տնտեսական վարքի կառավարում

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Սպառողական վարքի ուսումնասիրություններ, Վարքային տնտեսագիտություն, Որոշման ընդունման հոգեբանություն, Մաթեմատիկական մեթոդները հոգեբանությունում, Երիտասարդական ուսումնասիրություններ

Մասնակցությունը դրամաշնորհների
«Հոգեբանական էվրիստիկ մեխանիզմները սպառողի դրամային վարքագծում և դրանց հաղթահարումը» ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտե, 2013-2015 թթ., 13YR-5A0010
Անձի տարածաժամանակային ընկալման դրսևորման առանձնահատկությունները և դրա կարգավորումը անհատական ու սոցիալ-հոգեբանական մակարդակներում, ՀՀ ԿԳՆ Գիտության պետական կոմիտե, 2010 - 2012 թթ., 11_5a563
Հոգեբանական թեստային համակարգի մշակում ՀՀ ոստիկանության համակարգի համար. ԵԱՀԽ երևանյան գրասենյակ, 2011 թ. OSCE, PO. 226723

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
2014 թ-ից առ այսօր Կոգնիտիվ հետազոտությունների միջռեգիոնալ ասոցիացիայի անդամ
2012 թ-ից առ այսօր «Սոդրուժեստվո» միջազգային երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահության անդամ
2012 թ-ից առ այսօր «Հոգեբանությունը տնտեսագիտությունում և կառավարման համակարգում» գիտական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ
2009 թ-ից առ այսօր Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի անդամ
2009 թ-ից առ այսօր Որոշումների ընդունման Եվրոպական ասոցիացիայի անդամ
2009 թ-ից առ այսօր Դատողության և Որոշման ընդունման միջազգային ընկերակցության անդամ
2009 թ-ից առ այսօր Ռուսական հոգեբանական ընկերակցության Սանկտ-Պետերբուրգի մասնաճյուղի անդամ
2004 թ-ից առ այսօր ԵՊՀ Շրջանավարտների միավորում հասարակական կազմակերպության անդամ
2001 - 2004 թթ ԵՊՀ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերության նախագահ
2000 - 2002 թթ. ԵՊՀ ուսանողական «Հոգեբան» ամսաթերթի հրատարակման կազմակերպում, գլխավոր խմբագիր

Պարգևներ, մրցանակներ
2014 թ-ին ՀՀ Նախագահի շնորհակալագիր բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար:
2009 թ-ին Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալ
2002 թ-ին Երևանի պետական համալսարանի արծաթե մեդալ և տարվա «Լավագույն ուսանող» մրցանակ
2000 - 2002 թթ. ԵՊՀ Հովհան Որոտնեցու անվան անվանական կրթաթոշակառու

davidhaiarm@ysu.am
Դավիթ Հայրապետյան