Եվգենի Մամասախլիսով
Կրթություն
1986 թ-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը

Գիտական աստիճան
Ֆիզ.-մաթ. գիտությունների դոկտոր (03.00.02-Կենսաֆիզիկա) – «Տարածական և ժամանակային մասշտաբները կենսապոլիմերների կոնֆորմացիոն անցումներում», 2011, Երեվանի պետական համալսարան, ԵՐԵՎԱՆ
Ֆիզ.-մաթ. գիտությունների թեկնածու (03.00.02-Կենսաֆիզիկա) – «Պարույր - կծիկ անցումները պոլիպեպտիդներում։ Միկրոսկոպական մոտեցում», 1989 թ., Ֆիզիկայի ինստիտուտ Վրաստանի ԳԱ, Թբիլիսի

Աշխատանքային փորձ
2006 թ. ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի ասիստենտ
2006 - 2007 թթ. ԵՊՀ դրամաշնորհների բաժնի վարիչ
1996 – 2006 թթ. ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի դոցենտ
1992 – 1996 թթ. ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի Մոլեկուլային ֆիզիկայի ամբիոնի Մակրոմոլեկուլների ֆիզիկայի լաբորատորիայի գիտական աշխատող

Կարդացվող դասընթացներ
«Մակրոմոլեկուլների կոնդենսացված վիճակի ֆիզիկա» ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողներին։
«Անհավասարակշիռ թերմոդինամիկայի ներածություն» ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանողներին։
«Կենսաբանական և սինթետիկ պոլիմերների ֆիզիկա» ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանողներին

Գիտական հետազոտությունների բնագավառը
ՌՆԹ - ի և սպիտակուցների ֆոլդինգ։ Կոնֆորմացիոն անցումները ԴՆԹ - ում և ԴՆԹ - ի կոնդենսացիա։ ԴՆԹ - ի կոնֆորմացիոն անցումները և ԴՆԹ - ի կոնդենսացիա։ Մակրոմոլեկուլների վիճակագրական ֆիզիկա։ Անհավասարակշիռ թերմոդինամիկա

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

y.mamasakhlisov@ysu.am
Եվգենի Մամասախլիսով