Գառնիկ Գրիգորյան
Կրթություն
Երևանի պետական համալսարան

Գիտական աստիճան
Քիմիական գիտությունների դոկտոր
թեկնածուական - «Բենզոլի ֆոտոքիմիական օքսիդացումը գազային ֆազում» 1971 թ. Երևանի պետական համալսարան
դոկտորական - «Ջրածնի պերօքսիդով հարուցված հետերոգեն - հոմոգեն ռադիկալային ռեակցիաներ», 1989 թ., ֆիզիկական քիմիայի ինստիտուտ, Կիև

Աշխատանքային փորձ
20.02.1960 - 01.09.1960 թթ. կես հաստիքով լաբորանտ ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետում
01.07.1961 - 01.10.1963 թթ. ավագ քիմիկոս ՀՍՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում
01.10.1963 - 20.04.1994 թթ. կրտսեր գիտաշխատող, ավագ գիտաշխատող, առաջատար գիտաշխատող ՀՍՍՀ ԳԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտում 20.04.1994 թ-ից մինչ օրս պրոֆեսոր ԵՊՀ քիմիայի ֆակուլտետում

Կարդացվող դասընթացներ
«Նյութի կառուցվածք», «Կատալիտիկ փոխարկումների դինամիկա», «Հետերոգեն ռեակցիաների կինետիկան և մեխանիզմը», «Հետազոտության ֆիզիկական եղանակները», «Քիմիական տեղափոխության ռեակցիաներ»

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Հետերոգեն պրոցեսներ, բարդ ռեակցիաների կինետիկա և մեխանիզմ, քիմիական տեղափոխության ռեակցիաներ

Մասնակցությունը դրամաշնորհների
INTAS, ANSEF, ISTC

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

Մասնագիտական անդամակցություն
ԵՊՀ Քիմիայի ֆակուլտետի և ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի գիտական խորհուրդների անդամ, ԵՊՀ քիմիայի ֆակուլտետի մրցույթային հանձնաժողովի նախագահ, ՀՀ ԳԱԱ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի «Ընդհանուր քիմիա» քննական հանձնաժողովի նախագահ

Պարգևներ
ԵՊՀ ոսկե մեդալ

garnikg@ysu.am
Գառնիկ Գրիգորյան