Հրաչիկ Բայադյան
Կրթություն
1973 - 1979 թթ. Երևանի պետական համալսարանի Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ:

Գիտական աստիճան
1987 թ. Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու:

Աշխատանքային փորձ
1997 թ. մինչև այժմ, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, Ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոն, դասախոս:
2010 թ. մինչև այժմ,Ժամանակակից արվեստի ինստիտուտ, դասախոս:
2002 – 2012 թթ. Ռեգիոն հետազոտական կենտրոն, փորձագետ հետազոտող:
2001 – 2002 թթ. ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողով, հանձնաժողովի անդամ:
1998 – 2004 թթ. «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամ» հասարակական կազմակերպություն, նախագահ:
1997 – 1998 թթ. ՀՀ Տեղեկատվության եւ գրահրատարակչության վարչություն, վարչության պետի առաջին տեղակալ:
1996 – 1997 թթ. «Համակարգչային տեխնոլոգիաները Հայաստանում» հանդես, խմբագիր:
1994 – 1997 թթ. «Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոն», հետազոտող:
1989 – 1994 թթ. ԵՊՀ Կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ, դասախոս:
1979 – 1990 թթ. Հայաստանի գիտությունների ակադեմիայի ինֆորմատիկայի ինստիտուտ, գիտաշխատող:

Կարդացվող դասընթացներ
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ և հասարակություն, Գլոբալացում և գլոբալմեդիա, Մեդիայի և մշակութայիուսումնասիրություններ, Մեդիայի հետազոտության մեթոդներ:

Գիտական հետազոտությունների շրջանակը
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների տնտեսական,սոցիալական և մշակութային ասպեկտները, հետխորհրդային մեդիամշակույթ և քաղաքային տարածություններ, ռուսական - խորհրդային օրիենտալիզմ:

Լեզուներ
Հայերեն, անգլերեն, ռուսերեն:








Հրաչիկ Բայադյան