Հասմիկ Լեյլոյան
Կրթություն
2019 թ.-ից ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոն, ասպիրանտուրա
2013 - 2015 թթ. ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, փիլիսոփայության մագիստրատուրա, գերազանցության դիպլոմ (GPA 3.85)
2011 - 2016 թթ. ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ
2009 - 2013 թթ. ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ, փիլիսոփայության բակալավրիատ

Գիտական ատենախոսության թեմա
«Իրավունքի հնարավորությունից իրականություն վերածման իրավափիլիսոփայական առումները», ի.գ.թ., ԺԲ.00.01 «Պետության և իրավունքի տեսություն և պատմություն, պետական և իրավական ուսմունքների պատմություն» մասնագիտությամբ

Գիտական հետազոտությունների շրջանակ
Իրավունքի փիլիսոփայություն, Պետության և իրավունքի տեսական ու գործնական հիմնախնդիրներ, Պայմանագրային իրավունք, Հեղինակային իրավունքներ, Սոցիալական համակարգի օպտիմալացման իրավափիլիսոփայական հիմնախնդիրներ

Կարդացվող դասընթացները
«Իրավունքի փիլիսոփայություն»
«Գիտական հետազոտության հիմունքներ»

Աշխատանքային (մասնագիտական) գործունեություն
2021թ.-ից մինչ օրս ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դասախոս,
2021թ.-ից մինչ օրս «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության տեղանքի տեղակայման պայմանագրերի կառավարման մասնագետ,
2017-2021 թթ. «ՅՈՒՔՈՄ» փակ բաժնետիրական ընկերության Պայմանագրերի համակարգող,
2017թ. մարտ - հոկտեմբեր Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի աշխատակազմ, դատական ծառայող,
2016թ. մարտ - մայիս ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի իրավական ակտերի փորձաքննության գործակալություն, իրավունքի փորձագետ (փորձառնություն)

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն

(+374 60) 71-02-54
(ներքին 12-54)
hasmik.leyloyan@ysu.am
Հասմիկ Լեյլոյան