ՀԱՍՄԻԿ ԹՈՔՄԱՋՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

Ծնվել է 1923թ. հոկտեմբերի 30-ին Լենինականոսմ (այժմ՝ Գյումրի): Ավարտելով Երևանի թիվ 19 միջնակարգ դպրոցը` 1944թ. ընդունվել է Երևանի պետական ռուսական մանկավարժական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետ: 1948 թվականից աշխատել է նույն բուհում որպես անգլերենի դասախոս, 1950-1953թթ`. Երևանի օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում:

Հ.Թոքմաջյանը 1953թ. ընդունվել և 1957թ. ավարտել է Մոսկվայի Վ.Պոտյոմկինի անվան քաղաքային մանկավարժական ինստիտուտի ասպիրանտուրան: 1961թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն: Այնուհետև գիտամանկավարժական գործունեություն է ծավալել ԵՊՀ-ում` դրսևորելով մասնագիտական բարձր գիտելիքներ և մանկավարժական մեծ հմտություն: 1963-1965թթ. ղեկավարել է ԵՊՀ օտար լեզուների, իսկ 1976-1981թթ.`
ռոմանագերմանական բանասիրության ամբիոնները: 1992թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում:

Հ.Թոքմաջյանը հեղինակ Է գիտական բազմաթիվ հոդվածների և ուսումնական ձեռնարկների: Նրա «Անգլերենի դասագիրք»-ը (համահեղինակ` Ե .Մխիթարյան, Եր., 1984) և «ժամանակակից անգլերեն լեզվի քերականություն» (Եր., 1995) ձեռնարկը, ըստ էության, անգլերենի առաջին բուհական դասագրքերն են մեր հանրապետությունում:

Հ.Թոքմաջյանը վախճանվել է 1997թ. հունվարի 16-ին Երևանում:
ՀԱՍՄԻԿ ԹՈՔՄԱՋՅԱՆ
1923-1997