Հայկ Սարգսյան
Կրթություն
1965 - 1967 թթ. Երևանի պետական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ
1967 - 1968 թթ. Նովոսիբիրսկի պետական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ
1968 - 1970 թթ. Մոսկվայի պետական համալսարան, տնտեսագիտության ֆակուլտետ
1971 - 1974 թթ. Մոսկվայի պետական համալսարան, ասպիրանտուրա

Գիտական աստիճան
1976 թ-ին տնտեսագիտության թեկնածու, թեման` «Այլընտրանքային սոցիալ-տնտեսական լուծումների մոդելավորումը», Մոսկվայի պետական համալսարան
1990 թ-ին տնտեսագիտության դոկտոր, թեման` «Ռեգիոնների սոցիալ-տնտեսական զարգացման կառավարման հիմնախնդիրները», ԽՍՀՄ ԳԱ Կենտրոնական տնտեսագիտական-մաթեմատիկական ինստիտուտ

Աշխատանքային փորձ
1974 - 1975 թթ. Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի Էկոնոմիկայի մաթեմատիկական մոդելավորման, ամբիոնի դասախոս
1975 - 1980 թթ. Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի Էկոնոմիկայի մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի դասախոս
1980 - 1989 թթ. Հայաստանի Գիտությունների ակադեմիայի Տնտեսագիտության ինստիտուտ, բաժնի վարիչ
1990 - 1992 թթ. ՀՀ էկոնոմիկայի պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ
1992 - 1993 թթ. ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ
1994 - 1996 թթ. Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի Էկոնոմիկայի մաթեմատիկական մոդելավորման, ամբիոնի պրոֆեսոր
1996 - 2000 թթ. Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի Կառավարման և գործարարության ամբիոնի հիմնադիր վարիչ
2000 թ-ից մինչ օրս Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի դեկան

Կարդացվող դասընթացներ
Տնտեսական պրոցեսների մոդելավորում
Ձեռնարկության էկոնոմիկա
Տնտեսության պետական կարգավորում

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Սոցիալ-տնտեսական զարգացման կառավարման հիմնահարցեր
Անցումային տնտեսություններում տրանսֆորմացիոն գործընթացների ուսումնասիրություններ
Տնտեսության էկոնոմիկո-մաթեմատիկական մոդելավորում

Մասնակցությունը դրամաշնորհների
1995 - 1996 թթ. ՀՀ Ամերիկյան համալսարանի CEPRA կենտրոնի հետոզոտական խմբի ղեկավար և բազմաթիվ այլ խմբային դրամաշնորհների մասնակից

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն

Մասնագիտական անդամակցություն
ԵՊՀ և ՀՏՀ տնտեսագիտության գծով աստիճանաշնորհման մասնագիտական խորհուրդների անդամ, գիտական հանդեսների խմբագրական խորհուրդների, ՀԿ-ների անդամ
2009 թ-ից մինչ օրս ՀՀ հանրային խորհրդի անդամ
Հայկ Սարգսյան