Հովիկ Սայադյան
Կրթություն
1989 - 1994 թթ. Երևանի պետական համալսարան, Աշխարհագրության ֆակուլտետ, Ֆիզիկական աշխարհագրության բաժին (գերազանցության դիպլոմ)

Գիտական աստիճան
1997 թ. Աշխ.գիտ.թեկնածու (Ֆիզիկական աշխարհագրություն)
2005 թ. Հայաստանի պետական ագրարային համալսարանի դոցենտ
2012 թ. Աշխ.գիտ.դոկտոր (Գեոէկոլոգիա)

Աշխատանքային փորձ
2005 թ. փետրվար Հայկական Գյուղատնտսական Ակադեմիայի (ՀԳԱ) (2005 թվականի Հունվարից Հայաստանի պետական ագրարային համալսարան-ՀՊԱՀ) Արտաքին կապերի դեպարտամենտի պետ, ՀԳԱ-ի Անտառագիտության և Ագրոէկոլոգիայի ամբիոնների դոցենտ,
2003 թ. սեպտեմբեր Հայկական Գյուղատնտսական Ակադեմիայի (ՀԳԱ) Արտաքին կապերի բաժնի վարիչ, ՀԳԱ-ի Անտառագիտության և Ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս,
2001 թ. սեպտեմբեր ՀԳԱ Արտաքին կապերի բաժնի վարիչ, ՀԳԱ-ի Ագրոէկոլոգիայի ամբիոնի դասախոս,
1998 - 2000 թթ. ՀՀ Հիդրոօդերևութաբանության վարչության Հիդրոլոգիայի և ջրայի ռեսուրսների կենտրոնի պետի տեղակալ,
1997 - 1998 թթ. Հիդրոօդերևութաբանական և կենսաաշխարհագրական առարկաների դասախոս Երևանի Պետական Համալսարանի աշխարհագր. ֆակուլտետում,
1996 - 1998 թթ. ՀՀ Հիդրոօդերևութաբանության Օպերատիվ Հիդրոօդերևութաբանության կենտրոնի Ջրային կանխատեսումների բաժնի առաջատար մասնագետ և ապա բաժնի վարիչ,
1994 - 1997 թթ. ԵՊՀ ֆիզիկական աշխարհագրության ամբիոնի ասպիրանտ,
1996 - 1997 թթ. ՀՀ Հիդրոօդերևութաբանության վարչության Հիդրոլոգիայի և ջրայի ռեսուրսների կենտրոնի առաջին կարգի մասնագետ,
1995 - 1996 թթ. ՀՀ Հիդրոօդերևութաբանության վարչության Հիդրոլոգիայի և ջրայի ռեսուրսների կենտրոնի մասնագետ:

Կարդացվող դասընթացներ
Երևանի պետական համալսարանի աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ (ԵՊՀ)
Հայաստանի կլիման
ՀՀ ջրային ռեսուրսները և դրանց արդյունավետ օգտագործումը
Հայաստանի Ամերիկյան Համալսարան (ՀԱՀ)
Շրջակա միջավայրի պահպանություն

Հայաստանի պետական ագրարային համալսարան
Ագրոէկոլոգիայի ամբիոն (ՀՊԱՀ)
Ագրոէկոլոգիա և շրջակա միջավայրի պահպանություն
Կենսոլորտի քիմիա

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Աշխարհագրություն, Ջրաօդերևութաբանություն, Լանդշաֆտային պլանավորում, Աշխարհագրական տեղեկատվական համակարգեր, Գեոէկոլոգիա, Ագրո-էկոլոգիա, շրջական միջավայրի պահպանություն, Կայուն անտառկառավարում

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն(գերազանց), ֆրանսերեն (լավ)

Միջազգային կոնֆերանսների և սեմինարների մասնակցություն
Թվով 43, ՀՀ, Շվեդիա, Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ,Իտալիա, ՌԴ,Բուլղարիա, Չինաստան

Հասարակական գործունեություն
2009 թ-ից այսօր Աշխարհագրական ընկերության գիտքարտուղար

Մասնագիտական պատրաստվածություն
2011 - 2013 թթ. «Աշխարհագրական տեղեկատվական տեխնոլոգիաները Արևելյան հարևանության երկրների կայուն զարգացման համար (GIDEC)» Եվրոմիության ծրագրի համակարգող ՀՊԱՀ-ի կողմից,
2010 - 2013 թթ. «Կիրառական կենսաբանական գիտություններ» մագիստրոսական դասընթացի կազմակերպում Վրաստանի և Հայաստանի համալսարանների համար (MAPB) Եվրոմիության ծրագրի համակարգող ՀՊԱՀ-ի կողմից,
2009 - 2014 թթ. ՀՀ Կրթության և գիտության նախարարության Գիտության կոմիտեի փորձագետ բնական գիտությունների գծով,
01.09.2001 - 31.12.2003 թթ. և 01.04.2007 - 31.12.2007 թթ. Շվեդիայի գյուղատնտեսական գիտությունների համալսարանի (ՇԳԳՀ) և Հայաստանի պետական ագրարային համալսարանի (ՀՊԱՀ) համատեղ «Անտառագիտական կրթական ռեֆորմներ ՀՊԱՀ-ում» ծրագրի համակարգող ՀՊԱՀ-ի կողմից:` Շվեդիայի Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ (SIDA),
01.11.2006 - 30.03.2008 թթ. «Լանդշաֆտային պլանավորումը Սևանա լճավազանի համար» ծրագրի համակարգող Հայաստանի կողմից` Բեռլինի տեխնիկական համալսարանի և Իրկուտսկի Աշխարհագրության ինստիտուտի մեթոդական և Գերմանիայի Շրջակա միջավայրի պահպանության դաշնային գործակալության ֆինանսական աջակցությամբ,
05.04 - 07.04.2006 թթ. «Քաղաքային և մերձքաղաքային անտառներ և կանաչ գոտիներ» ՄԱԿ-ի Պարենամթերքի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) կողմից կազմակերպված աշխատանքային հանդիպման գլխավոր զեկուցող: Հռոմ, Իտալիա,
23.03 - 27.03.2003 թթ. Հայաստանի անտառային սեկտորի վերլուծություն: ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության ավարտական առաքելությանն աջակցող ազգային տեխնիկական փորձագետ:
2001 թ. Մասնակցությունը «Հայաստան-կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը Երկրում՚» ծրագրի 2-րդ փուլին (Տես 13 Բ) և մեկ զեկույցի ներկայացում,
1997 - 1998 թթ. Մասնակցությունը «Հայաստան-կլիմայի փոփոխության ուսումնասիրումը Երկրում» ծրագրի առաջին փուլին (Տես 13Բ) և երկու զեկույցների ներկայացում:
Հովիկ Սայադյան