Հրաչիկ Հայրապետյան
Կրթություն
1964 - 1969 թթ. Մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետ, ԵՊՀ

Գիտական աստիճան
Ֆիզ. մաթ. գիտ. թեկնածու
Թեկնածուական թեզ` «Ռացիոնալ ֆունկցիաների բիօրթոգոնալ համակարգեր և նրանց բազիսությունը H^p և E^p դասերի ենթատարածություններում» , ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստիտուտ, 1975թ.
Ֆիզ. մաթ. գիտ. դոկտոր
դոկտորական թեզ` «Ռիման –Հիլբերտի եզրային խնդիրը ինտեգրելի ֆունկցիաների տարածությունում և կիրառություններ էլիպսական հավասարումների եզրային խնդիրների հարցերում», Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարան, 1993թ.

Աշխատանքային փորձ
2012թ.-ից առ այսօր - ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ֆունկցիաների տեսության և մաթեմատիկական անալիզի ամբիոնի վարիչ
2011- 2012թթ., ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դիֆերենցիալ հավասարումների և ֆունկցիոնալ անալիզի ամբիոնի վարիչ
2000-2011թթ., ՀՊՃՀ մասնագիտական մաթեմատիկական կրթության ամբիոնի վարիչ
1993-2000թթ., Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, մաթեմատիկայի դեպարտամենտի պրոֆեսոր
1980-1993թթ., ԵՊԻ մաթեմատիկայի ամբիոնի դոցենտ
1971-1980թթ., ՀԽՍՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտի կրտսեր
գիտաշխատող

Կարդացվող դասընթացներ
Ընդհանուր դասընթացներ`
Ֆունկցիոնալ անալիզ, Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ, Դիֆերենցիալ հավասարումներ, Եզրային խնդիրներ մասնական ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների համար
Մասնագիտական դասընթացներ`
Ֆրեդհոլմյան օպերատորների տեսություն, Կոմպակտ օպերատորների տեսություն, Սիմետրիկ օպերատորների ընդլայման տեսություն, Սինգուլյար ինտեգրալ օպերատորների տեսություն

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Եզրային խնդիրներ էլիպսական հավասարումների համար կշռային տարածություններում, Ինտերպոլիացիայի և ռացիոնալ կոտորակների բազիսության հարցեր Հարդիի տարածություններում

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, անգլերեն
Հրաչիկ Հայրապետյան