Հրաչյա Հովհաննիսյան
Կրթություն
1995 - 1999 թթ. ԵՊՀ փիլ., սոց. և հոգեբ. ֆակուլտետի հոգեբանության բաժնի բակալավր
1999 - 2001 թթ. ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և հոգեբանության ֆակուլտետի հոգեբանության բաժնի մագիստրանտ
2001 - 2004 թթ. ԵՊՀ հոգեբանության ամբիոնի ասպիրանտ


Գիտական աստիճան
Հոգեբ. գիտ. թեկնածու, ատենախոսական աշխատանքի թեմա՝ «Փրկարարների հոգեկան հուսալիության դրսևորման առանձնահատկությունները», ժԹ.00.03, Երևան, 2004թ.

Աշխատանքային փորձ
1995 - 2002 թթ. Սոցիալական հոգեբանության հիմնախնդիրների, արտակարգ իրավիճակներում մասնագիտական կազմերի գործունեության հետ կապված մի շարք հետազոտությունների կատարում և ղեկավարում
2000 - 2003 թթ. Փրկարարների պատրաստման եվրոպական միջտարածաշրջանային կենտրոն (ՓՊԵԿ, Երևան)՝ որպես հոգեբան-խորհրդատու
Երևանի Հրաչյա Աճառյանի անվ. համալսարան` սոցիալական և կառավարման հոգեբանություն առարկաների դասվանդում
2001 թ-ից ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Ընդհանուր
հոգեբանության ամբիոնի դասախոս և գիտաշխատող
2005 - 2011 թթ. գործնական Հոգեբանության և Սոցիոլոգիայի «Ուրարտու» համալսարան, դասախոս
2006 - 2008 թթ. «Ուրարտու» համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ
2005 - 2008 թթ. Անվտանգության աշխատակիցների պատրաստման «Վիշապի դպրոց», հոգեբան - խորհրդատու
Հոգեթերապևտների Եվրոպական Լիգայի անդամ
2009 - 2013 թթ. ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ
2010 - 2014 «Սատար» հոգեբանական կենտրոնի հիմնադիր-ղեկավար
2012 - 2014 ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի «ճգնաժամային և արտակարգ իրավիճակների հոգեբանություն» մասնագիտացմամբ մագիստրոսական ծրագրի ղեկավար:
2013-ից Դասավանդում է հոգեբանություն Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում

Կարդացվող դասընթացներ
Հոգեբանության հիմունքներ, Հոգեճանաչում, Պատկերի հոգեբանություն, Հոգեկան հուսալիության վերահսկման մեթոդներ, Փրկարարի անձի հոգեբանություն, Հոգեբանության դասավանդման մեթոդիկա

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Արտակարգ իրավիճակների հոգեբանության բնագավառի մոդելներ և տեխնոլոգիա, Պսիխոդիագնոստիկա, Ընկալման և մտապատկերի հոգեբանություն, Հոգեբանության հասկացութաբանություն:
Գիտամանկավարժական, գիտահետազոտական, հոգեշտկողական, խորհրդատվական: Զբաղվում է արտակարգ պայմաններում գործունեության հոգեբանական մոդելավորման, անձնակազմերի հոգեկան հուսալիության վերահսկման ու ապահովման հարցերով: Կատարում է հոգեմարզման, հոգեշտկման և խորհրդատվական աշխատանքներ` ուղղված անձնային ու աշխատանքային ճգնաժամերի հաղթահարմանը, մասնագիտական հուզական այրման կանխմանը, ինքնակարգավորման և ինքնակառավարման հմտությունների զարգացմանը: Գիտական հետաքրքրությունների շարքում առանձնանում են պսիխոդիագնոստիկայի, ընկալման և մտապատկերի ուսումնասիրման տեսամեթոդաբանական ուսումնասիրությունները:

Մասնակցությունը դրամաշնորհների
«Արտակարգ իրավիճակներում գործող անձնակազմերի պատրաստման հոգեբանական տեխնոլոգիայի մշակում», ԵՊՀ, Ընդհանուր հոգեբանության ամբիոն, ՀՀ պետական բյուջե, 2011 թ.

Պարգևատրումներ
2013 թ. - Պատվոգիր, ՀՀ ՊՆ 56265 «Արզնի» ավիացիոն զորամաս, ՀՀ Զինված ուժերում ավիացիոն հոգեբանության զարգացումը խթանելու համար
2014 թ. - ԵՊՀ պատվոգիր՝ «Երկարատև անբասիր աշխատանքի, համալսարանական կրթության և գիտության ոլորտում ձեռքբերումների, երիտասարդ մասնագետների պատրաստման գործում ունեցած ավանդի համար»

Համակարգչային իմացություն
MS Word, Excel, Access, Power Point, Internet Explorer

Օտար լեզուների իմացություն
Ռուսերեն՝ գերազ., անգլերեն՝ բավ.
Հրաչյա Հովհաննիսյան