Հռիփսիմե Պիկիչյան
Կրթություն
1968 - 1972 թթ. Երևանի երաժշտական - մանկավարժական ուսումնարանի ժողգործիքների բաժին:
1970 - 1976 թթ. Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ(հայոց լեզու և գրականություն):

Գիտական աստիճան
2006 թ. «Երաժշտությունը և երաժիշտը հայոց ավանդական առտնին և տոնական, ծիսական կյանքում», ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգարարագրության ինստիտուտ, 00.04 մասնագիտական խորհուրդ
2009 թ. դոցենտի կոչում:

Աշխատանքային փորձ
2006 թ-ից առ այսօր Մշակութաբանության ամբիոնի դասախոս, Երևանի պետական համալսարան
2000 - 2007 թթ. Կուլտուրայի ֆակ-ի դասախոս, Խ.Աբովյանի անվ. Հայկական պետական մանկավարժական համալսարան
1993 - 2003 թթ. Ազգագրության ամբիոնի հրավիրյալ դասախոս, Երևանի պետական համալսարան
1988 թ-ից առ այսօր ժող. Երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ
1985 - 1993 թթ. Գիտական խմբագիր, ՀՍՍՀ Կուլտուրայի մինիստրության «Կուլտուր-լուսավորական աշխատանք» ամսագիր (1988թ.-ից վերանվանվել է «Մշակույթ» հանդես)
1986 - 1988 թթ. Ավագ գիտաշխատող, Հայաստանի պատմության պետական թանգարան
1978 - 1986 թթ. Հասարակական կենցաղ և հոգևոր մշակույթի բաժնի ավագ գիտաշխատող, բաժնի վարիչ, Հայաստանի ազգագրության պետական թանգարան
1973 - 1978 թթ. Ուսուցչուհի, Մասիս ավանի երաժշտական դպրոց
1970 - 1973 թթ. Ուսուցչուհի, Արարատ քաղաքի երաժշտական դպրոց

Կարդացվող դասընթացներ
Մշակույթի մենեջմենթ և մարքեթինգ, Հայ երաժշտական մշակույթ, Հայոց տոնածիսական մշակույթ, Թանգարանագիտություն, Տուրիզմի մշակույթ:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Ավանդական տոնական-ծիսական կյանքի արդի փոխակերպումները: Ինքնության խնդիրներ: Ավանդական երաժշտական մշակույթ: Քաղաքային երաժշտական մշակույթ: Թանգարանը որպես մշակութային տեքստ:

Մասնակցությունը դրամաշնորհների
2010 թ. սեպտեմբեր, Կազմկոմիտեի անդամ,Hands-on Կրթական ծրագրերի ազգային դասընթաց-վարժանք, ՀՀ Մշակույթի նախարարություն, ICOM-ի ազգային կոմիտե, «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա»:
2009 թ. օգոստոս, փորձագետ, ՀՀ թանգարանների մասնագետների համար «Թանգարանի կառավարում» ՅՈՒՆԵՍԿՕ/ԻԿՕՄ-ի ազգային վարժանք
2007 թ. օգոստոս Թանգարանների կառավարում նախագծի մասնակից: USAID-ի Երևան-Քեմբրիջ քույրքաղաքների «Համայնքային կապեր» ծրագիր, Բոստոն, ԱՄՆ:
2005 թ. դեկտեմբեր - 2006 հոկտեմբեր «Թանգարանային մենեջմենթ և մարքեթինգ» դասընթացի կազմման, ուսումնական ձեռնարկի հրատարակման ծրագրի ղեկավար, Բաց հասարակության ինստիտուտ օժանդակության հիմնադրամի հայաստանյան գրասենյակ:

Գիտահետազոտական գործունեություն
1999 թ. հուլիս - հոկտ., Հետազոտող, «Փախստականներն ու տեղաբնակները. փոխհարաբերությունների տասնամյա ընթացքը» (ՄՓԳՀ/ՀԿԿ դրամաշնորհով Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից անցկացված հետազոտություն)
1999 թ. հունվար- մայիս,Հետազոտող, «Հայ գնչուներ. ավանդույթներն ու ժամանակակից իրողությունները» ծրագիր (Բաց հասարակության ինստիտուտ. Հայաստանի հիմնադրամի դրամաշնորհով Ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի կողմից անցկացված հետազոտություն)
1998 թ. հունվար-մարտ, Հետազոտող, «Մշակութային երկխոսություն հանուն հարմոնիկ համակեցության» ծրագիր(NGOC/UNHCR)
1997 թ. նոյեմ. - դեկտեմբ., Ազգագրագետ - խորհրդատու, «Ծայրահեղ աղքատները Հայաստանում» ծրագիր (Համաշխարհային Բանկի կողմից անցկացված համազգային ազգագրական որակական հետազոտություն)
1996 թ. հուլիս-նոյեմբեր, Ազգագրագետ խորհրդատու, Համաշխարհային բանկ, «Բարեփոխումները առողջապահության և կրթության բնագավառներում» ծրագիր
1994 հուլիս - 1995 փետրվար թթ. Ազգագրագետ խորհրդատու, Համաշխարհային բանկ, «Աղքատությունը և գոյատևման ռազմավարությունը Հայաստանում» ծրագիր
1994 - 1997 թթ. Հետազոտող, «Հայ ավանդական մշակույթ և ինքնություն», «Քանթրի Ռոուդզ» կազմակերպության (Բոստոն, ԱՄՆ) Հայ մշակույթի հետազոտման ծրագիր

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն,գերմաներեն (բառարանով), անգլերեն (բառարանով)

Մասնագիտական անդամակցություն
2003 թ-ից առ այսօր «Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիա» ՀԿ-ի հիմնադիր նախագահ
2009 թ-ից առ այսօր «Թանգարան» գիտամեթոդական ամենամյա հանդեսի գլխավոր խմբագիր
2009 թ-ից առ այսօր Թանգարանների միջազգային խորհրդի՝ ICOM-ի Հայաստանի ազգային կոմիտեի վարչության անդամ

Պարգևներ
25. 11. 2008թ. ՀՀ կրթության և գիտության նախարարության Պատվոգիր
20. 03. 2012թ. ԵՊՀ Պատմության ֆակ.-ի Վաստակագիր
11. 06. 2014թ. ԵՊՀ-ի Վաստակագիր
10. 09. 2014թ. ԵՊՀ-ի հուշամեդալ
Հռիփսիմե Պիկիչյան