Կարինե Շախոյան
Ծնվել է 1955 թ-ին, Թբիլիսի քաղաքում:

Միջնակարգ կրթությունը ստացել է Երևանի Չեխովի անվան համ. 55 միջնակարգ դպրոցում:
1972 թ-ին ընդունվել և 1977 թ-ին ավարտել է ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետը:

1978 թ-ից աշխատել է Երկրաբանական Կովկասյան լաբորատորիայում որպես կրտսեր գիտաշխատող:
1993 թ-ից ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում որպես ավագ լաբորանտ,
2009 թ-ից որպես դասախոս:

Դասավանդում է
ՀՀ բնական և պատմաճարտարապետական հուշարձանները

Վարում է հետևյալ առարկաների սեմինար և գործնական պարապմունքները
  • Արտասահմանյան երկրների սոցիալ-տնտեսական աշխարհագրություն
  • Տարածաշրջանների և պետությունների ռեգիոնալ աշխարհագրություն
  • Բնակչության աշխարհագրություն

    Ամուսնացած է: Ունի 2 երեխա:
  • Կարինե Շախոյան