ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ
Հայ գասական գրող, Հրապարակախոս, մանկավարժ

Ծնվել է 1885 թ. փետրվարի 2-ին Շամախիում: Միջնակարգ կրթությունն ստացել է Փարիգում: 1901р . ավարտելով դպրոցը վերադարձել է Անդրկովկաս: 1905-1910թթ. սովորել է Բրյուսելի համալսարանում, մասնագիտացել գրականnւթյան և փիլիսոփայության գծով: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին մեկնել է Կ.Պոլիս, որտեդ Դ.Վարпւժանի Լ Հ.Օշականի հեա հիմնել է «Մեհյան» հանդեսը
1914թ. հոկտեմբերին Կ.Զարյանն ընտանիքով հեռացել է Կ.Պոլսից և հաստատվել Իտալիայում: 1920թ. կրկին վերադար֊ձել է Կ.Պոլիս և 1922թ. հիմնել «Բարձրավանք» հանդեսը:

1922թ. Կ.Զարյանը տեդափոխվել է Երևան, աշխատանքի ան֊ցել ԵՊՀ-֊ում դասավանդելով եվրոպական գրականությունների բաղդատական պատմություն: 1924թ. մեկնել է Եվրոպա. սկսվել է աստանդական կյանքի մի երկարատև շրջան (եվրոպական երկրներ, Միացյալ Նահանգներ, Մերձավոր Արևելք): Տարբեր վայրերում հրատարակել է հանդեսներ, համալսարաններում դասավանդել է հայագի տություն:

1962թ. ընտանիքով կրկին վերադարձել է Հայաստան: Պաշ֊տոնավարել է Ե. Չարենցի անվան գրականոլթյան և արվեստի թանգարանում որպես ավագ գիտաշխ ատոդ, մասնակցել է գրական կյանքին, իր խորհուրդներով օգնել երիտասարդ գրոդներին ու գրականագետներին :

Իր առաջին բանաստեդծությունները Կ.Զարյանը գրել է ֆրանսերեն և ռուսերեն: 1913թ. Հռոմում լոլյս է տեսել նրա անդրանիկ գիրքը «Երեք երգեր...» խորագրով պոեմը իտալերեն թարգմանությամբ, 1922թ. Կ.Պոլսում հայերեն առաջին բանաստեղծական ժողովածուն «Օրերի պսակը»: Կ.Զարյանի կարեոր ստեղծագործություններից են «Բանկոոպը և մամուլի ոսկորները», «Նավը լերան վրա» (Բոստոն, 1943, Եր., 1963, Վենետիկ, 1998) վեպերը, «Անցորդը և իր ճամբան» հուշագրությունը, «Երկրներ և աստվածներ» էսսեների շարքը, «Տատրագոմի հարսը» (Եր., 1965) պոեմը և չափածո ու արձակ ուրիշ գործեր, դեղագիտության և գրականության վերաբերյալ բազմաթիվ հոդվածներ:

Կ.Զարյանը վախճանվել է 1969թ. դեկտեմբերի 11-ին Երևանում:
ԿՈՍՏԱՆ ԶԱՐՅԱՆ
1885-1969