ԼԵՎՈՆ ԱՐԻՍՅԱՆ
Փիլիսոփա, պրոֆեսոր,
Կուսակցական-պետական գորիչ


Ծնվել է 1903թ. հունվարի 19-ին Վանում: Նախնական կրթությունը ստացել է տեղի Երամյան հայկական դպրոցում:

Փրկվելով Մեծ եղեռնից՝ 1916-1917թթ. սովորել է Կիսլովոդսկի առաջին արական գիմնազիայում, 1917-1918թթ.՝ Թիֆլիսի Լիսիցյան գիմնազիայում, 1919-1920թթ.՝ Երևանի Խ.Աբով֊յանի անվան արական գիմնազիայում, 1922-1925թթ. Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետում:

1921-1922թթ. Լ.Արիսյանը եղել է Երևանի կոմերիտմիության քաղկոմի քարտուղար, 1925-1928թթ. Հայաստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի մամուլի սեկտորի վարիչ: 1927թ. հրավիրվել է ԵՊՀ որպես դասախոս և միաժամանակ մինչև 1928թ. եղել ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր:

1928-1931թթ. սովորել և աշխատել է Մոսկվայում: 1933-1934թթ. եղել է ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար, 1934-1936թթ. այաստանի կոմկուսի Կենտկոմի պրոպագանդայ ի և ագիտացիայի բաժնի վարիչ: 1936-ին կրկին նշանակվել է ՀԽՍՀ լուսավորության ժողովրդական կոմիսար և համատեղությամբ դասախոսել ԵՊՀ-ում:

Լ.Արիսյանը հեղինակ է գիտական մի շարք հետազոտությունների, որոնցից առանձնապես հիշատակելի է «Из истории познания›› (Եր., 1957) աշխատությունը:

Լ.Արիսյանի կյանքն ընդհատվել է 1938թ. ստալինյան բռնարարքների հետևանքով: Արդարացվել է հետմահու:
ԼԵՎՈՆ ԱՐԻՍՅԱՆ
1903-1938