Լուսինե Հակոբյան
Ծնվել է 1984 թ-ին Կոտայքի մարզի գ. Բջնիում:

1990 թ-ին ընդունվել և 2001 թ-ին ավարտել է Բջնիի միջնակարգ դպրոցը:

2002 թ-ին ընդունվել և 2006 թ-ին ավարտել եմ Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետի բակալավրիատը, ապա մագիստրատուրան 2008 թ.:

2008 թ-ին ընդունվել է աշխատանքի ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության բակալավրիատի բաժին:

2009 թ-ից առ այսօր աշխատում է աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի սոցիալ-տնտեսական աշխարհագրության ամբիոնում:

2009 թ-ին ձևակերպվել է հայցորդ, միաժամանակ վարում է սեմինար և գործնական պարապմունքներ: Ունի տպագրված 8 գիտական հոդվածներ:

Հետազոտական հետաքրքրությունների ոլորտները
  • Սոցիալական էկոլոգիա
  • Գեոէկոլոգիա
  • Հայաստանի պատմական աշխարհագրություն
  • Ռեկրեացիոն ռեսուրսների գնահատում

    Վարում է հետևյալ առարկաների սեմինար և գործնական պարապմունքները
    Աշխարհագրության դասավանդման մեթոդիկա
    Գեոէկոլոգիա
    Հայաստանի և հարակից երկրների պատմական աշխարհագրություն
    Հայաստանի աշխարհագրություն
    Հայաստանի բնական և պատմաճարտարապետական հոուշարձանները
    Հայաստանի տնտեսական և սոցիալական աշխարհագրություն

    Ամուսնացած է ունի 2 զավակ:
  • Լուսինե Հակոբյան