Միհրան Գալստյան
Կրթություն
1979 - 1984 թթ. Երևանի պետական համալսարան, փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետ
1984 - 1987 թթ. Հայաստանի ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրա, ազգագրություն

Գիտական աստիճան
«Բնակչության սեզոնային միգրացիան Հայաստանում. Էթնոսոցիոլոգիական ուսումնասիրություն», 1990 թ., ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ, 007 մասնագիտական խորհուրդ, պատմական գիտությունների թեկնածու

Աշխատանքային փորձ
2007 թ. Մշակութաբանության ամբիոնի դոցենտ, Երևանի պետական համալսարան
1988 թ-ից առ այսօր Էթնոսոցիոլոգիայի բաժնի ավագ գիտաշխատող, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտ:
1999 - 2005 թթ. ԵՊՀ սոցիոլոգիայի, հնագիտության և ազգագրության ամբիոնների դասախոս

Գիտական գործունեություն
1996 - 2013 թթ. մասնակցել եմ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կողմից Հայաստանի 8 մարզերում իրականացրած ազգագրական և էթնոսոցիոլոգիական դաշտային հետազոտական աշխատանքներին:
2013 թ. սեպտեմբեր, փորձագետ, ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ (unicef) «Սոցիալական ծառայությունների տրամադրման արդյունավետության ելակետային հետազոտություն և այդ ծառայությունների ազդեցությունը սոցիալապես խոցելի ընտանիքների սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա» ծրագիր:
2013 թ. հունվար-մարտ, դաշտային հետազոտական խմբի ղեկավար, ՀՀ կենտրոնական բանկ «Աշխատանքայն միգրանտների ծախսերի կառուցվածքի և դրամական փոխանցումների հետազոտություն» ծրագիր:
2012 թ. մայիս-օգոստոս, ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակ-Հայ օգնության միություն, փորձագետ-սոցիոլոգ, «Ծնունդը չգրանցած երեխաների խնդիրները հայաստանաբնակ ազգային փոքրամասնությունների շրջանում» ծրագիր:
2012 թ. մայիս-նոյեմբեր, ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակ-Հայ օգնության միություն, փորձագետ-սոցիոլոգ, «Տարեց և առանց տարիքային սահմանափակմանհաշմանդամ փախստականների ծառայությունների մատուցման և կարիքների գնահատում» ծրագիր:
2011 թ. սեպտեմբեր-2012թ. մարտ, սոցիոլոգ-փորձագետ, Costs and Benefits of Labour Mobility between the EU and the Eastern Partnership Partner Countries – Europe, ծրագիր
2009 թ. հոկտեմբեր- 2011թ. փետրվար, սոցիոլոգիական հետազոտության խմբի ղեկավար, Հազարամյակի մարտահրավերներ հիմնադրամ Հայաստան ՊՈԱԿ- ԷՅՍԻԴԻԱՅ/ ՎՈԿԱ «Ջրից դեպի շուկա» ծրագրի շրջանակում վերապատրաստման դասընթացներին մասնակցած ֆերմերների շրջանում տվյալների հավաքում:
2009 թ. մայիս-հունիս, ՀՀ կառավարությանն առընթեր Ջրային տնտեսության պետական կոմիտե, Ջրային տնտեսության զարգացման և բարեփոխումների ԾԻԳ, սոցիոլոգ, «Ջրօգտագործողների ընկերություններում սոցիոլոգիական մոնիտորինգի անցկացում» ծրագիր:
2005 - 2006 թթ. Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն (ՀՌԱԿ), սոցիոլոգ, «Հայաստանի Հանրապետության գյուղական բնակչության աշխատանքային միգրացիայի սոցիոլոգիական ուսումնասիրություն» ծրագիր:
2005 թ. մայիս-դեկտեմբեր, Հայ Օգնության միություն, սոցիոլոգ-փորձագետ «Երեխաները Հայաստանի մանկատներում և հատուկ դպրոցներում. Թրաֆիքինգի և շահագործման հավանական զոհեր» ծրագիր:
2003 թ. հունիս-դեկտեմբեր, Հայ Օգնության Միություն (ՀՕՄ)- ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ (UNICEF), սոցիոլոգ-փորձագետ, «Երեխաների նկատմամբ կատարվող բռնություններ Հայաստանի Հանրապետությունում» ծրագիր:
2001 - 2003 թթ. Բաց Հասարակության Ինստիտուտ, հետազոտող, Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնություններ. «Քաղաքացիական հասարակության արդի պայմաններում» ծրագիր:
2001 - 2002 թթ. Համաշխարհային ուսուցում, հետազոտական ծրագրի ղեկավար, «Ընտանեկան բռնությունները Հայաստանում» ծրագիր:
2002 թ. հուլիս-սեպտեմբեր, OXFAM-ՄԻԺԻ, հետազոտող, «Աղքատության գնահատականը և ԱՀՌԾ-Ի իրականացման արդյունավետությունը հասարակական կարծիքում»:
1999 - 2000 թթ., Համաշխարհային բանկ, հետազոտական ծրագրի ղեկավար, «Հայաստանի Հանրապետության դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ հասարակական կարծիքի ուսումնասիրություն» ծրագիր:
1997 թ. նոյեմբեր - դեկտեմբեր, հետազոտող «Ծայրահեղ աղքատները Հայաստանում» ծրագիր (Համաշխարհային Բանկի կողմից անցկացված համազգային ազգագրական որակական հետազոտություն):

Կարդացվող դասընթացներ
Երևանի պետական համալսարան. Մշակութաբանություն,Էթնոսոցիոլոգիա, Մշակութաբանության հետազոտությունների մեթոդաբանություն:

Գիտական հետաքրքրությունների շրջանակը
Բնակչության միգրացիաներ, միգրացիա և մշակութային փոխակերպումներ, միգրացիա և գենդեր:

Մասնակցությունը դրամաշնորհների
Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնում (ՌՀԿԿ) Հայաստան, դրամաշնորհի շրջանակներում իրականացրել եմ «Հայաստանի Հանրապետության գյուղական բնակչության աշխատանքային միգրացիան» թեմայով սոցիոլոգիական ուսումնասիրություն, որի արդյունքները տեղադրված են www.crrc.am կայքում:
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կողմից ՀՀ Պետական բյուջեից գիտական և գիտատեխնիկական գործունեության համար ֆինանսավորվել է «Միգրացիան ՀՀ ազգային փոքրամասնությունների շրջանում» հետազոտական թեման, որի արդյունքների հիման վրա նախատեսվում է 2015 թ. հրատարակել գիրք:

Լեզուներ
Հայերեն, ռուսերեն, գերմաներեն

Մասնագիտական անդամակցություն
1999 թ. Նախագահ, «Ակունք էթնոսոցիոլոգիական հետազոտությունների կենտրոն»
Միհրան Գալստյան